Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է շիրակցի ռազմագերիներին՝ նրանց կրկին գերիներ չհամարելով

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Լեյլա Աբդուլաևան կրկին խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին։ Նա նշել է, որ, իբր, Ադրբեջանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքին ու վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին, որոնք ունեն գերու կարգավիճակ, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությամբ ու միջազգային մարդասիրական իրավունքով իր ստանձնած պարտավորություններով։

Աբդուլաևան կրկին պնդել է ադրբեջանական թեզը, որ հիմա Ադրբեջանում են գտնվում հայ «սադրիչներ», որոնք ապօրինաբար են ուղարկվել Ադրբեջանի տարածք 2020թ-ի նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությունից հետո։

«Ադրբեջանական կողմի հավաքած տվյալներով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Շիրակի մարզից Ադրբեջանի տարածք է անցել ավելի քան 60 հոգանոց խումբ»,- ասել է Աբդուլաևան՝ նշելով, որ, իբր, նրանք ահաբեկչական գործողություններ են իրականացրել՝ սպանելով 4 ադրբեջանցի զինծառայողի ու վիրավորել  մեկ քաղաքացիական անձի։

«Ադրբեջանը պահում է այդ անձանց կալանքի տակ օրինական հիմքերով, ինչպես միջազգային, այնպես էլ Ադրբեջանի ներքին օրենսդրությանը համապատասխան: Նրանք մեղադրվում են սպանություն կատարելու, դիվերսիայի ու այլ հանցանքների մեջ»,- ասել է Աբդուլաևան՝ նշելով, որ հիմա Ադրբեջանը մանրամասն ուսումնասիրում է ձերբակալված անձանց դեմ եղած ապացույցները։

Հիշեցնենք նաև, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը Գյումրիից։ Գերիների վերջին խումբը ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան