Covid-19-ից ապաքինվածները ևս պետք է պատվաստվեն․ ավստրիացի գիտնականների ուսումնասիրությունները

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

SARS-CoV-2- ից առողջանալուց հետո մարդու օրգանիզմում իմունիտետ է առաջանում, որը պաշտպանում է մարդուն նորից վարակվելուց: Ավստրացիների ուսումնասիրությունների համաձայն՝ այս դեպքում կրկին վարակվելու ռիսկը կրճատվում է մոտ 91 տոկոսով, մոտավորապես նույնքանով, ինչքանով ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկով պատվաստվելուց հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սակայն հակամարմինների թիվը, որոնք արտադրվում են կորոնավիրուսի բջիջն օրգանիզմ ներթափանցելուց հետո, արագ նվազում է, հատկապես եթե հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել։ Բարեբախտաբար, մեր իմունային համակարգը վտանգին ևս մեկ պատասխան ունի՝ Т-լիմֆոցիտների տեսքով։ Մարդու արյան մեջ գտնվող այդ սպիտակ մարմինները կորոնավիրուսի հետ կրկնակի շփման դեպքում ճանաչում են ոչ միայն փշանման սպիտակուցը, այլ նաև վիրուսի այլ բաղադրիչ մասերն, ու անմիջապես դրանք ոչնչացնում են։

Որպեսզի պատվաստումն օրգանիզում չափազանց մեծ ռեակցիա չառաջանի, բժիշկները խորհուրդ են տալիս առողջացածներին պատվաստվել ոչ շուտ, քան առողջանալուց 6 ամիս անց։ Նրանց օրգանիզմը պատվաստանյութին ավելի արագ ու ուժեղ է արձագանքում, քան այն մարդկանց մոտ, ովքեր դեռևս չեն վարակվել հիվանդությամբ։

Վիրուսաբան Սանդրա Ցիզեկը նշում է, որ սա զարմանալի չէ, «քանի որ իմունային համակարգը սովորում է արձագանքել սպառնալիքներին»։ Հիվանդությունից ապաքինվածների համար բավական է պատվաստանյութի մեկ չափաբաժին, քանի որ նրանց օրգանիզմն արդեն ծանոթ է վիրուսի հետ։

Գիտնականները նաև նշել են, որ հավանաբար միայն մի քանի տարի անց հայտնի կդառնա, թե արդյոք անհրաժեշտ է ամեն տարի կամ մի քանի տարին մեկ անգամ պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Տաթև Ֆռանգյան