Սպիտակ տունը սատարում է Իսրայելին, բայց ցանկանում է դադարեցնել օպերացիան․ BBC

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայդենը կողմ է արտահայտվել Իսրայելի ու Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման միջև հաշտությանը։

Սա մայիսին հակամարտության սրման սկզբից ի վեր ԱՄՆ պաշտոնական հայտարարություններում հրադադարի մասին առաջին հիշատակումն էր:

Բեյդենի՝ Նեթանյահուի հետ զրույցից հետո, Axios- ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի նշել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմագործողություններն ավարտելու որոշակի ժամկետ, սակայն նախազգուշացրել է, որ միջազգային ճնշումը զսպելու նրա կարողությունը նվազում է:

«Ասվածի ընդհանուր իմաստն այն է, որ նրանք աջակցում են մեզ, բայց ուզում են, որ սա ավարտվի», – Axios- ին ասել է Իսրայելի կառավարությունում սեփական աղբյուրը:

Միջազգային դատապարտումը կապված է Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում քաղաքացիական անձանց զոհվելու հետ։ Համաձայն պաղեստինցի բժիշկների տվյալների՝ առնվազն 212 մարդ է զոհվել , այդ թվում՝ 61 երեխա:

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծումների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում ՝ երկու երեխա:

Տաթև Ֆռանգյան