«Գնացի տղայիս ծնողական ժողովին ու հայտնաբերեցի, որ միակ հայրիկն եմ»․ ԿԳՄՍ փոխնախարար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.02.2026 | 21:23
Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը. Տուսկը՝ Փաշինյանին
26.02.2026 | 21:10
Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
26.02.2026 | 21:00
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ձգտի անվտանգության լրացուցիչ սպառնալիքներ չստեղծել․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 20:44
ՌԴ չի արտահանձնի այն օտարերկրացիներին, որոնք պայմանագրով ծառայում են իր ԶՈՒ-ում
26.02.2026 | 20:30
Չենք վախենում Սամվել Կարապետյանի փողերից, մեր մեջքին է ժողովուրդը․ մինչ կալուգաներում փողեր էին վայելում, մենք բարեփոխումներ էինք անում․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 20:21
Քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է Factor TV-ի հրապարակմանը
26.02.2026 | 20:05
«Այվազովսկի» օգտատերը ձերբակալվել է տիկտոկում Փաշինյանի հասցեին վիրավորանքի համար՝պնդում է փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:54
Վահագնի թաղամասից մինչև իսպանական ծովափ. ինչ գույքեր են ուզում բռնագանձել Վահե Հակոբյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:42
Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
26.02.2026 | 19:28
Ալիևը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր է բացել
26.02.2026 | 19:14
Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները
26.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
Բոլորը

Այսօր Գյումրիում բացվեց « Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը, որի նպատակը ընտանիքում կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը խթանելն ու  երեխաների խնամքի, ծնողավարության մեջ տղամարդկանց ներգավվածությունը մեծացնելն է։ Սա Հայաստանի Հանրապետությունում բացվող առաջին ընտանիքի անկյունն է, նախատեսված է նման կենտրոններ բացել նաև Լոռիում ու Տավուշում։

Օրը պատահական ընտրված չէր՝ այսօր Ընտանիքի միջազգային օրն է։

Ընտանիքի  բոլոր երեք անկյունները հիմնադրվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրամիության ֆինանսանավորմամբ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ-ի կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահասավասարության․ միասին ընդդեմ գենդերային կարծատիպերի և բռնության» տարածաշրջանայաին ծրագրի շրջանակում։

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը թեև չէր մասնակցում միջոցառմանը, սակայն տեսաուղերձ էր  հղել։

«Անչափ ուրախ եմ, որ այսօր Գյումրիում բացում ենք առաջին ընտանիքի անկյունը։ Ընտանեկան կյանքը կարևոր է բոլորիս համար և հնարավորություն է տալիս միասին մնալու, ավելի լավ կյանք ապահովելու մեր երեխաների համար։ Երբեմն մենք կարիք ենք ունենում փորձի փոխանակման, խորհրդի, հնարավոր է՝ աջակցության կարիք ունենանք մեր զուգընկերոջ հետ կապված որևէ խնդրում, կամ նաև՝ մեր երեխաների հետ կապված հարց ունեանք։ Եվ մենք անչափ ուրախ ենք, որ որ այս երեք ընտանիքի անկյունները կբացվեն Հայաստանում՝ հավելյալ  հնարավորություն ընձեռելով բոլորիս ունենալու երջանիկ և լավ ընտանեկան կյանք, խնամելու մեր երեխաներին և միասին ստեղծելու ավելի լավ ապագա»,-ասաց դեսպանը։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ, խոսելով կանանց ու տղամարդկանց իրավահավասարության կարևորությունից, սեփական փորձից օրինակ բերեց։

«Ինքս առիթ եմ ունեցել գնալու տղայիս ծնողական ժողովին ու հայտնաբերելու, որ միակ տղամարդն եմ, որը մասնակցում է ծնողական ժողովին։ Ավելին, ուսուցիչները դիմում էին սիրելի մայրեր արտահայտությամբ, կարծես թե ծնողը միայն մայրն է»,- ասաց փոխնախարարը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն էլ նշեց․ «Մենք աջակցում ենք պետություններին այնպիսի աշխարհ ունենալ, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ լինի անվտանգ, յուրաքանչյուր մարդ լինի արժանապատիվ և յուրաքանչյուր մարդու ներուժը, տաղանդը՝ լինի տղամարդ, թե կին, աղջիկ, թե տղա, տարեց, թե երիտասարդ՝ ամբողջովին ինքնադրսևորվի։ Եվ եթե ոչ ընտանիքի անկյունում, ապա որտեղ կարող ենք  անդրադառնալ այս խնդիրներին»։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի խոսքով՝ ծնողավարության դասընթացներ են անցկացրել, որին մասնակցել են երիտասարդ ընտանիքներ։ Նա խոսեց ապագայում նաև «հայրիկների դպրոց» ունենալու մասին։

«Մենք ունենք նորապսակներ, որոնք պլանավորում են երեխա ունենալ։ Այստեղ՝ դասընթացի ժամանակ կինը խոստովանեց՝ առաջին անգամ է տեսնում, որ իր ամուսինն այդքան ռոմանտիկ է և երբևէ այդքան շռայլ չի եղել կնոջ նկատմամբ սիրո խոստովանությունում։ Նրանք ասացին, որ դա փոխեց իրենց կյանքը, դասընթացների և այս կենտրոն այցելության ընթացքում զգացին, որ ոչ միայն իրար սիրում են, այլ իրար հետ կապվում են, իրարով ապրում։ Ու այն ներդաշնակությունը, որն առաջացել է, կոնֆլիկտների լուծումն անգամ դարձել է ավելի հեշտ»,- ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նաև նշեց, որ ամուսինները երբեք չեն ամաչում ասել, որ կնոջ զբաղված լինելու ժամանակ տղամարդն է երեխային խնամում, կաթ տալիս, հարկ եղած ժամանակ տակդիրը փոխում, կարծրատիպերը հետզհետե փոխվում են։

Ըստ Արթուր Նաջարյանի՝ կենտրոնի բուն նպատակը կրթություն ապահովելն է ծնողավարման ոլորտում։

Արմիկ Մովսիսյան