Թուրքիայում լոքդաունի արդյունքում COVID-19-ով վարակվողների քանակը կտրուկ նվազել է․ հանվել է խիստ լոքդաունը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Թուրքիայում COVID-19-ի պատճառով հայտարարված 17-օրյա լիակատար լոքդաունն այսօր ավատվել է, և սկսվել է սահմանափակումների հետզհետե չեղարկման 15-օրյա փուլը, քանի որ երկրում վիրուսի տարածման նվազում է նկատվում, գրում է Hurriyet Daily News-ը։

Մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսի և Էիդ ալ-Ֆիթր տոնակատարությունների ժամանակաշրջանում հայտարարված խիստ լոքդաունը հանվել է այսօր՝ տեղի ժամանակով ժամը 5։00-ին։

Հիշեցնենք՝ Թուրքիայում լիակատար լոքդաուն է հայտարարվել ապրիլի 29-ին, այն բանից հետո, երբ COVID-19-ով վարակման  ամենօրյա դեպքերի թիվը հասել էր ավելի քան 60 000-ի, մահացությունների թիվը նույնպես եղել է ռեկորդային:

Լոքդաունի արդյունքում հիվանդությամբ վարակվողների քանակը կտրուկ նվազել է ՝ մայիսի 8-ին հասնելով մինչև 20 000-ի: Թուրքիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ից դեպքերի թիվը հասնում է 11 000-ի:

Տաթև Ֆռանգյան