Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացավ ՀԱԿ-ի այսօրվա համագումարին։ Ներկաները նրան դիմավորեցին հոտընկայս ծափողջուններով ու «Լևո՛ն» վանկարկումներով։

Նախագահը մի քանի անգամ իր կողմակիցներին խնդրեց նստել, որից հետո հանդես եկավ ելույթի խսքով։

Նա ասաց, որ կարճ է խոսելու քանի որ դեռ լիովին ապաքինված չէ և որպես ելույթի ձևաչափ ընտրել է ինքնահարցազրույցը։

-Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը,- ինքն իրեն հարց հղեց Տեր-Պետրոսյանը, ապա պատախանեց՝

-Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարել է Փաշինյանի Արցախը ՀՀ-ն է և վերջ սադրիչ հայտարարությամբ և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը։ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության, կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։

Այսինքն այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բան է, որը մեր իշխանությունները չեն հասկացել, սա պարզագույն քաղաքականության այբուբենն է։ Այլկերպ ասած 23 տարի շարունակ մեր իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել, այդ պատճառով կորցնելով արդեն իսկ շահածը։

Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետև մտադրված եմ այս հարցին նվիրված ծավալուն հոդվածով հանդես գալ։