ԱԺ-ն միաձայն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.05.2021 | 21:52Խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես, Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
Կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0: