Ադրբեջանի ղեկավարությունը թույլ է տալիս հերթական սխալները․հնարավորություն է տալիս պատժելու․Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
Բոլորը

Երկիրը հայտնվել է ճգնաժամի մեջ, որից դուրս գալու լուծման ճանապարհները շատ չեն։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էյֆորիայի մեջ ընկած կարծում է, թե ինքը մարսել է Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով կարող է դատապարտվել և մեկը մյուսի հետևից սխալներ թույլ տալ ու չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերը`հայկական կողմը պետք է փորձի օգուտ քաղել դրանից և պատժել Բաքվի բռնապետին»- նշեց Մարուքյանը:

Նա նաև ընդգծեց, որ եթե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների շուրջ բանակցություններն արդյունք չտան՝ այն կվերաճի ռազմական կոնֆլիկտի։
«Իրավիճակից խաղաղ դուրս գալու հնարավորություններ դեռ կան թե՛ ՀԱՊԿ կառույցի շրջանակում, թե՛ միջազգային գործընկերների միջոցով ճնշումն ավելացնելու առումով, բայց, եթե բանակցություններն արդյունք չտան, բնականաբար այն վերաճելու է ռազմական կոնֆլիկտի, ուժի կիրառման, ուրիշ ելք չի կարող լինել»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: