Այլևս ռուս-թուրքական հարաբերություններին մատաղ անելու սերունդ չունենք․ Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մենք ականատեսն ենք մի զարհուրելի պատկերի։ Մեր աչքի առաջ փլուզվում է համոզումը այն իրողության, թե Ռուսաստանը ուզի՝ այս տարածաշրջանում էսկալացիա չի լինի, պատերազմ չի լինի: Արդյունքում պարզվում է, թե մենք ինչպիսի կեղծիքի, ինչպիսի ստի մեջ ենք ապրել»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը, թքած ունենալով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա, անցել է սահմանը Սյունիքում, Գեղարքունիքում և կարող ենք հաստատապես ասել, որ եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ Ռուսաստանը կատարելու է Հայաստանի առջև ռազմավարական գործընկերոջ իր ուղիղ պարտականությունները, սահմանային այս միջադեպերը տեղի չէին ունենա, քանի որ սահմանային ճշգրտումներն ավարտվել էին պատերազմից հետո և նոր ճշգրտումների անհրաժեշտություն չպիտի ծագեր, եթե չլիներ նոր էսկալացիա առիթ և պատուհան, որը կարող էր ստեղծվել Լավրովի Բաքու այցից հետո և Հայաստանում Խորհրդարանի արձակումից անմիջապես հետո։

«Սրանք ուղղակի նշանային կարևորություն ունեն այս իրավիճակում։ Ըստ էության՝ մենք հիմա գործ ունենք Լավրովի մի նոր պլանի հետ և պետք է ուղղակի Հայաստանի պատկան մարմինները փորձեն հասկանալ, թե ինչ նոր պլան է իրագործվում Ռուսաստանի կողմից։

Ռուսաստանը ինքը պետք է հասկանա, որ եթե հարցը մեր օգտին չլուծվի՝ տուժողը միայն Հայաստանը չի լինելու, տուժողը հավասարապես լինելու է նաև Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակելու են խուլ և կույր ձևանալ Հայաստանի միջազգային սահմանի մասին, քանի որ մենք պաշտոնապես չենք խնդրել, չենք աղաչել, չենք աղերսել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, հարցը պետք է անհապաղ տեղափոխել ԵԱՀԿ և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարթակներ, ինչպես արդեն առաջարկել է Ֆրանսիայի նախագահը նախօրեին»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: