Էս օսլայած հոգիներով քամելեոնները․․․ չէ, ձեր մասին չի․ Արման Եղոյանը վրդովվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կուզենամ բոլորս մեզ հարց տանք. կարո՞ղ ենք մենք մեզ թույլ տալ, որ Ադրբեջանը միջամտի մեր ներքաղաքական կյանքին: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Որևէ հայ կարո՞ղ է թույլ տալ, իր գործողություններով այնպես անել, որ Ադրբեջանի նախագահի գործողություններն ազդեն ՀՀ ներքաղաքկաան պրոցեսների վրա: Դա նորմա՞լ է, դա ճի՞շտ է, դա հայրենասիրակա՞ն է: Հիմա Ալեիևը նստած ասում է՝ տեսեք, մի կիլոմետր առաջ եմ գնում, էս երկիրն ալեկոծվում է, իշխանությունների դեմ են բոլորը դուրս գալիս, քաղաքական բախումներ են սկսվում: Մի կողմ թողնենք, թե ոնց է ստացվել, սահմանների կահավորումն ինչպիսին է և այլն: Բայց այդ հարցերը լուծելու համար անպայմա՞ն է, որ թույլ տանք էդ մարդուն նստած պուլտով ասի՝ դե եթե այսպես է, վաղն էլ մի ուրիշ բան փորձեմ անել, վաղն էլ էսպիսի մի բան ասեմ, Հայաստանում իմ խոսնակները կտարածեն: Էլ ադրբջանական մամուլ բացելու կարիք էլ չկա: Էդ մարդը խոսնակի կարիք էլ չունի, ոչ էլ պրոպագանդիստական մեքենայի: Մեր բոլոր լրատվականները տարածում են՝ Ալիևը սենց է ասել: Քաք ա կերել՝ ասել ա: Մեղայ Աստծո»,- ասաց պատգամավորները:

Եղոյանն անդրադարձավ նաև որոշ պատգամավորների՝ նշելով. «Էստեղ պատգամավորներ կան, որոնք չգիտես ոնց են հայտնվել այստեղ, էս օսլայած հոգիներով քամելեոնները: Եկել էստեղ ասում են՝ չմոռանաք, թե ով է Արցախը հանձնել: Տո եթե Արցախը հանձնվեր, բա կռիվ կլինե՞ր: Հիմա եթե մենք Սյունիքում մի բան հանձնեինք իրենց ուզածից, բա էս դեպքը կլինե՞ր: Բա չի հանձնվում էդ անտերը, որ մտել է: Ինչի՞ է մտել ուժով, որովհետև ուրիշ ձև չի կարողանում ստանալ դա ու ուժով էլ չի ստանալու: Պարզ չի՞»:

Մանրամասները՝ տեսանյութում: