ԱՄՆ Պետքարտուղարի գրասենյակը հետևում է հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին
Քաղաքականություն
14.05.2021 | 18:19«Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին: Հասկանում ենք, որ կողմերի միջև բանակցություններն ընթացքի մեջ են և հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը. հաղորդում է VOA-ն: