Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Արցախի գրավյալ տարածքների զորամասեր․ արդեն 20 զորամաս է շահագործման հանձնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումներից մեկը։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Չի նշվում, սակայն, թե որ շրջանում է եղել Հասանովը։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ծանոթացել է անձնակազմի համար ստեղծված պայմաններին, ուսումնասիրել բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային կայաններն ու այլ միջոցներ։ Զաքիր Հասանովը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել մարտունակության բարձր մակարդակի պահպանման, օդային տարածքի ավելի հուսալի պաշտպանության, մարտական հերթապահության որակյալ կազմակերպման ու վարման հետ կապված։

Հասանովն այցելել է նաև Արցախի գրավյալ տարածքներում գտնվող այլ զորամասեր։ Նոր զորամասերի դիտարկման ժամանակ նրան զեկուցվել է, որ ծառայողական ու մարտական գործունեության կազմակերպման, ինչպես նաև անձնակազմի համար կենցաղային պայմանների ապահովման համար տարբեր ուղղություններում մինչ օրս 20 զորամաս է շահագործման հանձվել։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի բանակը մայիսի 16-ից նոր մասշտաբային զորավարժություններ է անցկացնելու՝ տարբեր զորատեսակների ներգրավմամբ։ Զորավարժություններին մասնակցելու է 15․000 զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր ու համատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա ու տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

Էմմա Չոբանյան