ՀԱՄԱՍ-ը հայտնել է իսրայելական քիմիական գործարանին հարված հասցնելու մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման ռազմականացված թևը՝ «Իզեդդին ալ-Քասամի բրիգադներ»-ը, հայտարարել է իսրայելական քիմիական գործարանին հարվածելու մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն։

Նշվում է, որ հարձակման ենթարկված օբյեկտը գտնվում է Նիր-Օզ ավանում։ Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ։

Միաժամանակ, Իսրայելի Պաշտպանության բանակն իր Twitter-ի պաշտոնական էջում տարածված հաղորդագրությամբ նշել է, որ «որոշ ժամանակ առաջ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ թռչող անօդաչու է որսացել»։

Մայիսի 10-ից իսրայելական բանակն ու Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները փոխադարձ հարձակումներ են իրականացնում։ Հրթիռակոծությունները սկսվել են մայիսի սկզբին Արևելյան Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մոտ անկարգությունններից հետո, որոնց պատճառն իսրայելական դատարանի որոշումն էր՝ Շեյխ-Ջուրախ թաղամասում բնակվող արաբ ընտանիքներից տներն առգրավելու մասին։

Ուրբաթ իսրայելական լրատվամիջոցները տեղեկացրել են հրթիռակոծությունների հետևանքով 9 իսրայելցու մահվան մասին։ Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով էլ՝ իսրայելական հարվածների հետևանքով 119 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 600 վիրավոր կա։