Յուղի փոխարինիչով պատրաստված կաթնամթերքը կտեղադրվի առանձին բաժիններում՝ հստակ մակնշմամբ․ ի՞նչ խնդիր է լուծում Կառավարության նոր որոշումը

Լուրեր

30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նոր որոշմամբ՝ Հայաստանում արտադրված յուղային հավելումներով կաթը, մածունը, թթվասերը, պանիրը և կաթնամթերքի այլ տեսակները խանութներում տեղադրված կլինեն բնական կաթի յուղով արտադրված ապրանքներից առանձին։ Փաթեթավորման վրա տեսանելի տեղում ու ընթեռնելի պետք է գրված լինի, որ այն պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ։

Մակնշման պահանջը խախտող տնտեսվարողներն առաջին անգամ կզգուշացվեն, երկրորդ անգամ՝ կտուգանվեն 30․000 դրամով։

Օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։

Պանրագործների միության ղեկավար Արմեն Գիգոյանը դրական, բայց ուշացած է համարում այս որոշումը։

«Մակնշման և առանձնացման վերաբերյալ ահռելի հստակեցման կարիք կա։ Առաջին հերթին՝ մակնշման ձևաչափը, տառաչափը։ Երկրորդը՝ փորձը ցույց է տալիս, որ զուտ փաստացի առանձնացելը բավարար չէ։ Այսպես թե այնպես՝ սպառողը կարող է մոլորեցված լինի, եթե այդ հատվածում՝ բաժնի վրա, հստակ գրված չլինի, որ փոխարինիչով է պատրաստված։ Որոշումը դրական է, բայց կարող էր ավելի շուտ լինել, որպեսզի մի քայլ առաջ լինեինք։ Արդեն պետք է հստակեցված լիներ՝ սպառողը ինչ նախընտրություններ, գնողունակություն ունի, ըստ այդմ քաղաքականություն մշակել տեղական արտադրության կաթի մասով»,- նշեց Գիգոյանը։

Վերջինիս խոսքով՝ այս որոշումը թույլ է տալիս որ տեղական կաթով կամ բնական հումքով պատրաստվող մթերքների մասով սպառողը մոլորության մեջ չընկնի։

Հարցին՝ արդյո՞ք սա կարող է բերել բնական կաթի յուղով կաթնամթերքի թանկացման, ոլորտի մասնագետը բացասական պատասխան տվեց։

«Չի կարող, քանի որ կաթի վերամշակման ոլորտում եղած մրցակցային պայմանները թույլ չեն տա։ Աշխատում են ազատ մրցակցային պայմաններում․ չկա մենաշնորհ, մասնակիցները շատ են և մրցակից են»,- ասաց Գիգորյանը։

Նշենք, որ Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-մարտ ամիսներին կաթի արտադրության ծավալները նվազել են 4 տոկոսով, պանրի արտադրության ծավալները՝ 0.6, թթվասերինը՝ 7.2, մածունինը` 8.5, իսկ կաթնաշոռինը` 3.6 տոկոսով:

Ըստ Արմեն Գիգոյանի՝ սա սրա պատճառը մարդկանց վճարունակության և պահանջարկի նվազումն է։

«Եթե սպառումը սկսել է նվազել, վերամշակողը բնականաբար չի կարող ավելի բաց թողnել շուկա։ Նա սկսում է աստիճանաբար համապատասխանեցնել արտադրությունը, բաց թողած ապրանքների քանակը՝ ըստ շուկայի պահանջի»,- նշեց Գիգոյանը։

Արտադրանքի նվազմանը զուգահեռ բարձրացել են կաթնամթերքի գները։ Այսպես․ Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 13.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ:

Գիգոյանը սա բացատրում է բնական կաթնամթերքի տեղական արտադրանքի ոչ բավարար քանակով և միջազգային շուկայում կաթի փոշի թանկացմամբ։

«Կաթնամթերքի թանկացման ընդհանուր ֆոնի վրա պանրի գները չեն աճել, քանի որ պանիրները 99 տոկոսով պատրաստվում են տեղական հումքից։ Կաթնամթերքը, որը նաև պատրաստվում է ներկրված կաթի փոշիով, որովհետև տեղական կաթի արտադրությունը բավարար չի ընդհանուր կաթնամթերք արտադրելու համար, դա էլ ուղիղ կախվածություն ունի կաթի փոշու բորսային գներից։ Կաթի բորսային գները ի համեմատ նախորդ տարվա ստատիստիկայի, աճել է 50 տոկոսով: Մենք պետք է խիստ ուշադրություն դարձնենք կաթի արտադրության վրա, ինքնաբավության հասնելու վրա նման արտաքին վտանգներից խուսափելու համար»:

Գիգոյանը ընդգծեց նաև, որ այժմ հիմքերը կան պնդելու, որ կաթի փոշու գներն էլի են բարձրանալու և տեղական վերամշակողները ստիպված են հաշվի նստել սրա հետ։

«Դա նշանակում է, որ շատ փող դուրս է գալու Հայաստանից, իսկ դա կարող էր Հայաստանում մնալ»,- եզրափակեց  մասնագետը։

Անժելա Պողոսյան