Մերձավոր Արեւելքը կանգնած է պատերազմի եզրին

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Իսրայելը պատրաստվում է ներխուժում իրականացնել Գազայի գոտի եւ գործողության ծրագիրը ներկայացվել է բանակի հրամանատարությանը: Պաշտպանության ուժերի խոսնակն ասել է, թե ցամաքային ներխուժում իրականացնելու գործողությունները նախապատրաստական փուլում են, գրում է Ամերիկայի Ձայնը:

Այժմ զորքեր են բերվել դեպի Համասի վերահսկողության տակ գտնվող Գազայի գոտու սահմանը: Վերջին ներխուժումն այստեղ իրականացվել էր 2014 թվականին:

Անցած գիշերվա ընթացքում Իսրայելի բանակային ուժերն ու Պաղեստինի Համաաս խմբավորման զինյալները շարունակում էին միմյանց դեմ կատաղի հրթիռակոծումը: Համասն ուժգնացրեց իսրայելյան տարածքների հրթիռակոծումը, երբ Իսրայելի օդային գրոհներից մեկի արդյունքում Գազայում սպանվեց իր հրամանատարներից մեկը:

Հինգշաբթի օրվա տվյալներով Գազայի գոտում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 83-ի, որոնց թվում 17-ը երեխաներ են: Իսրայելը տվել է յոթ զոհ, նրանց թվու`մ վեցամյա մի տղա:

ՄԱԿ-ը դեռեւս ապրիլի կեսերին, երբ սկսվեցին բախումները, հայտարարեց, որ այն կարող է դառնալ լայնածավալ պատերազմի պատճառ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, օտարերկրյա մի շարք ղեկավարներ այս պահին իրականացնում են իրադրությունը շտկելու ուղղությամբ փորձեր: Բայդենը խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: «Հույս ունեմ, որ սա կավարտվի շուտով», ասել է նա:

Մերձավոր Արեւելքի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Ջեյմս Քլիվերլին իրականացվող փոխադարձ հրթիռակոծումները «աննախադեպ» են իրենց ծավալներով: Նա նույնպես կոչ է արել կողմերին հետ կանգնել պատերազմի պռնկից:

Ռուսաստանի արտգործնախարարությունից էլ հայտնել են, թե Համասի պաշտոնատար անձինք տեղեկացրել են Կրեմլին, որ իրենք պատրաստ են գնալ զինադադարի: Եգիպտոսն էլ հայտարարել էմիջնորդի դերով հանդես գալու պատրաստակամության մասին:

Համասը դեպի Իսրայելի տարածք է անցած չորս օրերի ընթացքում արձակել 1500 հրթիռ: Հրթիռների մի մասը, չհասնելով Իսրայելի տարածք, ընկել են հենց Գազայի գոտում: Հարյուրավոր հրթիռներ ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանական ուժերի կողմից:

Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Թոր Ուենեսլենդը միացել է պաշտոնատար այն անձանց, ովքեր համոզված են, որ իրադրությունը չմեղմելու դեպքում պատերազմը կդառնա անխուսափելի: