ՀԱՊԿ-ը պատրաստվում է արձագանքել Սյունիքի միջադեպին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) այս պահին հայտարարություն է նախապատրաստվում․ կառույցը պատրաստվում է արձագանքել ՀՀ Սյունիքի մարզում երեկ՝ մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին տեղեկացրեցին ՀԱՊԿ մեր աղբյուրները։

Մինչ այդ, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն այսօր տեղի ունեցած մշտական խորհրդի նիստի ընթացքում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վյաչեսլավ Զասը խնդիրը քննարկել է, և այսօր կառույցի կայքում պետք է ներկայացվի ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշումը։

Հիշեցնենք՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք՝ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: Նրա կողմից ընդգծվել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Նշենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մուտք էին գործել ՀՀ տարածք։ Արդեն կեսգիշերին մոտ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ ադրբեջանական կողմը հատել է ՀՀ պետական սահմանն ու մինչև 3․5 կմ խորացել։

Մերի Մարտիրոսյան