Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Ֆրենկ Փալոուն
Քաղաքականություն
13.05.2021 | 11:55ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանն ու խիստ դատապարտել տեղի ունեցածը:
«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- մասնավորապես գրել է ամերիկացի կոնգրեսականը: