Քաղաքական աջակցության բացակայության պայմաններում որևէ հակակոռուպցիոն կառույց հաջողություն չի ունենա. արդարադատության նախկին նախարար

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը` նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը ընտրել է ոչ թե ռևոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհը. «Կան ոլորտներ, որ ավելի կտրուկ լուծումները ավելի արագ և էֆեկտիվ արդյունք կարող են ապահովել, ես կարծում եմ` կոռուպցիան այդ ոլորտներից մեկն է»:

Հարցին, թե հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ համատարած ընտրակաշառք բաժանվեց, տեսնում է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում` նախկին նախարարն ասաց․ «Քաղաքական կամք ես տեսնում եմ, բայց մեթոդոլոգիայի տարբերության խնդիր կա․ մենք գնում ենք դանդաղ քայլերի ճանապարհով, թե՞ գնում ենք կտրուկ որոշումների ճանապարհով, մեր երկիրն ընտրել է առաջինը»։

Նախկին նախարարը նաև հավաստիացրեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը բիզնեսներ չունեն․ ունեն անշարժ գույք, որոշակի եկամտի աղբյուրներ, բայց ինքը բիզնեսմեն չէ։

Հովհաննես Մանուկյանը 2005-2008 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի նախագահը, և անդրադառնալով ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ այդ տարիներին կայացված վճիռներին ու սահմանված տուգանքներին` ասաց․ «ՉԻ կարելի դատավորից գանձել այդ գումարները: Դա կհանգեցնի կատաստրոֆայի»։

Մանրամասները դիտեք արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան