Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջատել, դարձնել ՌԴ-ի մաս․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

-Պարո՛ն Սարգսյան, ԱԱԾ-ն, ՊՆ-ն և Սյունիքից պատգամավորներ հերքեցին Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը։ Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական բանակը փորձել է «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ աշխատանքներ իրականացնել, սակայն հայկական բանակը կանխել է դա, բանակցություններ են ընթանում։ Ինչո՞ւ է Ադրբեջանն այս քայլին գնում։

-Պիտի ասեմ, որ Սյունիքը դարձել է Հայաստանի Հանրապետության ամենահիմնական կետը, որով հետաքրքրված են ո՛չ միայն Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, որ սահման ունի, այլև Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, որովհետև դա լուրջ խաչմերուկ է։ Ակնհայտ երևում է, որ այս խաչմերուկի վրա կռիվ է գնում։ Ինչ վերաբերում է տվյալ տարածքում դիրքային տեղաշարժերին, նման բաներ միշտ են եղել, եղել են նաև Երասխում, Եղեգնաձորում, Տավուշում։ Հիմնականում դա լինում է գարնանը, երբ մարդիկ ձմեռային իրավիճակներից դուրս են գալիս, առավել ևս, երբ պատերազմի դադարից հետո նոր բնագծեր են երկու կողմի համար ու երկու կողմն էլ փորձում է իր դիրքն ամրապնդել, ցույց տալ, թե ով է այդ տարածաշրջանում իրավիճակը հսկում, ու քանի որ մեր երկրում էլ քաղաքական ընտրություններ են, որոշակի ուժեր փորձում են դա շահարկել, և սա ամենաէականն է ինձ համար։ Եկեք նայենք, թե նախկին սովետական հանրապետություններում Ռուսաստանն ինչպես է լուծել խնդիրները։ Օրինակ՝ ինքը բացեց Դոնբասի խնդիրը, և կա Դոնբասի Հանրապետություն՝ չճանաչված, ու այս առումով Ուկրաինայի վրա որոշակի ազդեցություններ է օգտագործում։

Վրաստանում խնդիրներ առաջացան աբխազների և օսերի հետ, ճիշտ է՝ մարդիկ անկախանում էին, բայց նրանց անկախացումը վերածվեց ռուսական անձնագրերի, հետո՝ պատերազմի, որից հետո Ռուսաստանն իր ազդեցությունը պահեց Վրաստանի վրա Աբխազիայի և Օսիայի միջոցով։ Մոլդովայում ձևավորել է ինչ-որ Մերձդնեստրյան հատված, որն ամբողջությամբ սպասարկում է իր շահերը և այդ երկրում ինքն իր ազդեցությունն է մեծացնում։ Հիմա խնդիրը Հայաստանում է, Սյունիքի տարբերակն ինձ հիշեցնում է Մերձդնեստրը․ ես տեսնում եմ, որ Արցախի իշխանություները և ժողովուրդը հակված են ռուսական անձնագրեր ստանալու, մտնելու ՌԴ-ի ազդեցության տակ, այդ կարգի շքերթներ են անում։ Ես չեմ մեղադրում արցախցիներին բացարձակ։ Համարում եմ, որ Արցախում ապրելն այսօր հերոսություն է։ Նախկինում, եթե Հայաստանն էր իրենց երաշխավորը, այսօր իրենք այնտեղ ապրում են, գնալու տեղ չունեն, և միակ երաշխիքը ռուսական զինվորն է, որ ինչ-որ առումով կարող է իրենց վստահություն ներշնչել։ Բայց Հայաստանի մասով, երբ խնդիր առաջացավ ու սկսեցին հետաքրքրվել Սյունիքով, սկսեցին այդ ուղղությամբ հայտարարություններ արել, առաջացան անջատողական ուժեր, լուրջ անջատողական ուժեր։

-Ինչ նկատի ունեք՝ Սյունիքում ի՞նչ անջատողական ուժեր են առաջացել։

-Նկատի ունեմ այն, որ Սյունիքն էլ սկսեց ցույց տալ, որ կենտրոնական իշխանությանը չի ենթարկվում այնպես, ինչպես Մերձդնեստրը չի ենթարկվում, այնպես, ինչպես Ուկրաինայում Դոնբասը չի ուզում ենթարկվել։ Ասենք՝ ընտրությունների արդյունքն իրենց չի վերաբերվում այլևս, որովհետև հայտարարում են՝ իրենք դրանից հետո պայքարելու են։ Այսինքն՝ ես տեսնում եմ և մտածում եմ, որ սա կազմակերպված ռուսական ազդեցության որոշակի խաղ է, որի իմաստն է՝ այս տարածքում անջատել որոշակի մաս, որն ուզում է Ռուսաստանի մաս դառնալ։

-«Այս տարածք» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, Սյունի՞քը։

-Սյունիքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին՝ ստեղծել «հայկական Մերձդնեստրի» տարբերակ, որտեղ իրենց ազդեցությունը մեծացնում են ու չեն թողնում, որ այդտեղ մտնի Արևմուտքը, այդտեղ ազդեցություն ունենա։ Այսինքն՝ հայ-իրանական սահմանն ամբողջությամբ վերահսկեն իրենք, հիմնական տարածքը վերցնեն իրենց ու դրանով խնդիրները լուծեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան