Սյունիքի առաջնագծում տեղի ունեցածի մանրամասները․ Արցախի կոչը՝ տարածքի դեօկուպացիայի մասին․ Լուրեր

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը արձագանքել է տարածվող լուրերին, թե մարտեր են եղել Սյունիքում։ Նախարարությունը հայտնել է, որ մարտերի մասին տեղեկությունները կեղծ են, և պարզաբանել է տեղի ունեցածը։ Հաղորդագրության համաձայն՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, ինչից հետո սկսվել են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

—

2020 թ. նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։ Հայտարարության համաձայն՝ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է Արցախի դեմ վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով:

—

Դիզվառելիքի մատակարարման ուշացումների պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները առավոտվանից չեն սպասարկել հանրությանը։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի խոսնակը։

Այս հայտարարությանը արձագանքել է վառելիք մատակարարող CPSOil ընկերությունը։ Հայտարարության համաձայն՝ իրենք դադարեցրել են վառելիքի մատակարարումը, քանի որ ամիսներով չեն ստացել վառելիքի դիմաց վճարները։