Ծեծկռտուք Կենտրոնի համայնքապետարանում․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

Լուրեր

04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
Բոլորը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի համայնքապետարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ազիզյանի ու թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի միջև, ինչի հետևանքով Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Կենտրոնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը Factor TV-ի հետ զրույցում դեպքից մանրամասներ ներկայացրեց։

«Ներս մտան՝ մոտ 10 հոգի էին: Երբ ծեծկռտուքը սկսվեց, ինձ քաշեցին մի կողմ։ Նրանց մեջ էր Կենտրոնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, կային կոմունալ բաժնի աշխատակիցներ, ֆինանսական բաժնի պետը, վարչատնտեսական բաժնի պետը և իրենց վարորդները»,- պատմեց Մելիքսեթյանը։

Նրա խոսքով՝ վեճը ծագել է Երևանի ավագանու որոշումներից մեկի շուրջ, ըստ որի՝ թաղապետարաններում 2 բաժիններ՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժինն ու կոմունալ բաժինը պետք է միավորվեն։

«Մեզ բոլորիս ծանուցել էին, որ մենք պետք է աշխատանքից ազատվենք, քաղաքաշինության բաժնի աշխատակիցները դա բողոքարկել են դատարանում։ Այսինքն՝ օրենքի ուժով մեզ չեն կարող ազատել, որովհետև բողոքարկված է դատարանում։ Եվ քանի որ չեն կարողացել օրենքի ուժով, անցել են խուլիգանական հարձակման ու ծեծկռտուքի»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը՝ հավելելով, որ ինքը ևս աշխատասենյակն ազատելու պահանջ է ստացել։

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ միջադեպի վերաբերյալ ահազանգ են ստացել, գործողություններ են իրականացնում։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղեկացանք, որ շուրջ 2 ժամ առաջ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Մանուել Մարգարյանը։ Նրա վիճակը գնահատվում է բավարար, ներկայում գտնվում է հետազոտման փուլում։

Իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը որևէ կերպ չմեկնաբանեց տեղի ունեցածը։

«Տեղեկություն չունեմ, չեմ կարող մեկնաբանել»,- նշեց նա։

Անժելա Պողոսյան
Արթուր Ղահրամանյան