Կազանի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Ուսումնական հաստատությունից «Ինտերֆաքս»-ից հայտնել են, որ դեռահասը զենք է բերել դպրոց։

«Աշակերտը զենք է բերել, վիրավորում է հասցրել դասընկերներին, առնվազն մեկ դպրոցական կյանքի նշաններ ցույց չի տալիս»,- ասել է աղբյուրը։

Թաթարստանի դատախազությունից էլ նշել են, որ ստուգում են դպրոցում կրակոցների մասին լրատվամիջոցների հաղորդումները։

«Թաթարստանի Հանրապետության դատախազը դեպքի վայր է մեկնել։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասել է դատախազության ներկայացուցիչը։

Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրն էլ ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ուժայինները ձերբակալել են հրաձգության մեջ կասկածվող դեռահասին։ Ըստ տեղեկությունների՝ նա 17 տարեկան է։ Այլ տվյալների համաձայն էլ՝ ենթադրաբար, դպրոցի վրա հարձակվողները երկուսն են․ նրանցից մեկը ձերբակալված է, մյուսը կարող է դեռևս դպրոցի շենքում լինել։