Լոնդոնը մտադիր է հսկայական ներդրումներով կանխել Շոտլանդիայի անկախացումը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Բորիս Ջոնսոնի կառավարությունը պատրաստվում է բազմամիլիարդանոց միջոցներ ուղղել Շոտլանդիայում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի համար, որպեսզի թույլ չտա Մեծ Բրիտանիայից նրա անջատումը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times-ը։

Նշվում է, որ բրիտանական իշխանությունները ներկայում քննարկում են, մասնավորապես, Շոտլանդիայում տրանսպորտային նախագծերում և Ազգային առողջապահական ծառայությունում ներդրումների հնարավորությունը։ Ջոնսոնի կառավարությունը, ըստ պարբերականի, մտադիր է բյուջեից ուղղակիորեն միջոցներ ուղղել Շոտլանդիայի կոնկրետ քաղաքապետարաններին՝ շրջանցելով տեղական կառավարությանը։

Բացի այդ, բիզնեսի աջակցման շրջանակում Լոնդոնն Աբերդինի ու Ինվերնեսի նավահանգիստներին կարող է հատուկ կարգավիճակ տալ, ինչը ենթադրում է հարկային արտոնյալ պայմաններ։

Պարբերականն ընդգծում է, որ այդպիսով Միացյալ Թագավորության կառավարությունը ցանկանում է «ոչ թե խոսքով, այլ գործով» ցուց տալ Շոտլանդիայի բնակիչներին մի պետության մեջ համատեղ գոյակցելու առավելությունը։

Բրիտանական ղեկավար շրջանակներում, The Times-ի տվյալներով, հստակ համոզմունք կա, որ այդպիսի մոտեցումը կարող է կանխարգելել անկախության երկրորդ հանրաքվեի անցկացումը Շոտլանդայում։ Նշվում է նաև, ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների հարցը, հնարավոր է, կքննարկվի Ջոնսոնի՝ Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում, որի անցկացման գաղափարի մասին Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր շաբաթ։

Մեծ Բրիտանիան ներկայիս վարչատարածքային սահմաններում պահելու հարցը կրկին սկսեց սրվել, երբ մայիսի 6-ին Շոտլանդիայում անցկացված ընտրություններում տեղական ազգային խորհրդարանում կրկին հաղթեց Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը 129 տեղանոց խորհրդարանում 64 տեղ է ստացել։ Հաշվի առնելով նաև, որ «Կանաչներն» իրենց հերթին 8 տեղ են ստացել և նույնպես սատարում են Բրիտանիայից անկախացումը, անջատման կողմնակիցները մեծամասնություն ունեն խորհրդարանում ու միասին կարող են առաջ տանել անկախության շուրջ կրկնակի հանրաքվե անցկացելու գաղափարը։

Նշենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն անցկացվել է 2014 թվականին, որի արդյունքներով մասնակիցների առնվազն 55 տոկոսը կողմ էր արտահայտվել Էդինբուրգի ու Լոնդոնի միջև դաշինքի պահպանմանը։

Էմմա Չոբանյան