100 հատ թոքերի արհեստական շնչառության սարքեր ձեռք բերեցինք, պրակտիկան ցույց տվեց՝ օգուտ չեն տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Կարծում եմ, որ ձեր խոսքի մեջ որոշակի ծաղրանք կար, թե ո՞ւր է քննիչ հանձնաժողովը, գործո՞ւմ է, թե ոչ, և ի՞նչ բացահայտեց մինչև հիմա»,- արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի համաճարակի դեմ տարված աշխատանքների արդյունավետությունը ստուգող ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորը հայտնեց, որ քննիչ հանձնաժողովը ձևավորվել է հունվար ամսին և առաջին նիստն անցկացրել են այդ ամսվա 24-ին, որից հետո կատարվել է հսկայածավալ աշխատանք՝ հիմնականում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներուժով:

Խաչատրյանի խոսքով՝ փետրվարի 11-ին կառավարությանն ուղղվել է 251 հարցից բաղկացած հարցաշար, որին, համաձայն օրենքի, գործադիրը պարտավոր էր պատասխանել 2 շաբաթվա ընթացքում, բայց պատասխանը տալու համար խնդրել էր ողջամիտ ժամկետ՝ մինչև մարտի 30-ը: «Այսօր մայիսի 10-ն է և ընդհանուր, համալիր որևէ պատասխան քննիչ հանձնաժողովը չի ստացել»,- նշեց Խաչատրյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրեց, որ կառավարության ծախսած ֆինանսական միջոցների նպատակայնությունը հասկանալու համար դիմել է Հաշվեքննիչ պալատին և Պետական վերահսկողության ծառայությանը՝ ուսումնասիրութուներ անցկացնելու և արդյունքները ներկայացնելու համար, բայց Հաշվեքննիչ պալատից հայտնել են, որ Առողջապահության նախարարության ծանրաբեռնվածության պատճառով ստուգումը հետաձգել են:

«Այս ամբողջ տեղեկատվության բացակայությունն անհնար է դարձնում քննիչ հանձնաժողովի գործունեությունը, որովհետև առանց այդ տեղեկատվության վերլուծության՝ մենք չենք կարող հրավիրել պաշտոնատար անձանց, որպեսզի բացատրություն պահանջենք»,- հայտարարեց Խաչատրյանը և հավելեց, որ, այդուհանդերձ, ինքը երկար կարող է խոսել տարբեր խնդրահարույց իրավիճակների և գումարները ծախսելու արդյունավետության մասով, որն անսպառ թեմա է:

Պատգամավորը շեշտեց, որ չի կարծում, թե արժե նման պայմաններում մեղադրել քննիչ հանձնաժողավին, որի 12 անդամից 8-ը իշխող խմբակցության պատգամավոր է:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր խոսքը քննիչ հանձնաժողովին, առավել ևս՝ կազմին չէր կարող վերաբերել, այլ ինքը խոսել է մակրոցուցանիշների մասին՝ դրանով պատասխանելով սոցիալական ցանցերում կառավարության դեմ ծավալված քննարկումներին:

Փաշինյանը նշեց, որ Քննիչ հանձնաժողովը նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների է անդրադարձել:

«Օբյեկտիվ խնդիրներից մեկի մասին կարող եմ ասել: Երբ որ ամբողջ աշխարհը խուճապահար խոսում էր թոքերի արհեստական շնչառության սարքերի մասին, և մեր կառավարությունը շատ շտապ կարգով ձեռք բերեց թոքերի արհեստական շնչառության 100 հատ սարք, հետո պրակտիկան ցույց տվեց, որ դրանք շատ հիվանդների պարագայում կիրառելի չեն, որովհետև օգուտ չեն տալիս»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կարող են լինել նաև անարդյունավետ ծախսեր:

Մանրամասները՝ տեսանյութում: