Հնդկաստանում կորոնավիրուսը քաղաքներից գյուղեր է տեղափոխվում․ երկրում նոր հակառեկորդներ են գրանցվում

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանում COVID-19-ի վարակման նոր հակառեկորդ է գրանցվել, մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 412,262-ով։ Մահվան դեպքերի թվով ևս Հնդկաստանը նոր հակառեկորդ է գրանցել՝ մեկ օրում մահվան դեպքերի թիվը հասել է  3,980-ի։ Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը կաթվածահար է արել առողջապահական համակարգն ու քաղաքներից դեպի գյուղեր է տարածվում, գրում է Reuters-ը։

Առողջապահության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհի երկրորդ ամենաբազմամարդ երկրում հասել են 21 միլիոնի, իսկ մահացությունների թիվը ՝ 230.168-ի:
Երկրի իշխանությունները կանխատեսում են վարակի տարածման երկրորդ ալիքի պիկը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր շաբաթական զեկույցում հայտնել է, որ հիվանդանոցները փորձում են մահճակալներ և թթվածին գտնել , քանի որ վարակակիրների թիվը գնալով ավելանում է։
Համաձայն ԱՀԿ զեկույցի՝ Հնդկաստանում անցյալ շաբաթ գրանցված դեպքերի թիվը հավասար է աշխարհում գրանցված կորոնավիրուսի դեպքերի գրեթե կեսին և մահվան դեպքերի գրեթե մեկ քառորդին:

Բժշկական փորձագետներն ասում են, որ Հնդկաստանի իրական թվերը կարող են լինել հինգից 10 անգամ ավելին, քան պաշտոնական ցուցանիշն է:

Հնդկաստանի COVID-19 ճգնաժամը առավել սուր է եղել  Նյու Դելիում, ի թիվս այլ քաղաքների, բայց գյուղական վայրերում, որտեղ բնակվում է Հնդկաստանի 1.3 միլիարդ բնակչության գրեթե 70% -ը, սահմանափակ առողջապահական համակարգն ավելի շատ մարտահրավերներ է առաջացնում:

«Իրավիճակը վտանգավոր է դարձել գյուղերում», – ասում է Սուրեշ Կումարը՝ մարդու իրավունքների բարեգործական կազմակերպության Manav Sansadhan Evam Mahila Vikas Sansthan- ի համակարգողը:

Երկրի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի որոշ գյուղերում, որտեղ աշխատում է հիմնադրամը, «մահեր կան գրեթե յուրաքանչյուր երկրորդ տանը»,  ասել է նա:

Տաթև Ֆռանգյան