Ադրբեջանը նպատակաուղղված ոչնչացնելու է հայկական հետքը, իսկ ի՞նչ էիք սպասում․ Ալեքսանդր Իսկանդարյան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ադրբեջանը նպատակադրված քանդելու է հայկական մշակութային ժառանգությունը՝ առանց դրա համար որևէ հիմք ունենալու։ Իսկ ի՞նչ էիք սպասում։ Եթե հին եկեղեցիներին ալբանականի անուն էին կպցնում, ապա Ղազանչեցոց եկեղեցին ալբանական անվանել նույնիսկ ադրբեջանցիները չեն կարողանա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Արցախի գրավյալ տարածքներում հայկական հետքի վերացման գործողությունները Բաքվի կողմից։
Քաղաքագետը բացատրում է՝ ադրբեջանցիները քանդելու են, փոխելու են, խեղելու են բոլոր հայկական օբյեկտները, որոնք հայտնվել են իրենց վերահսկողության տակ։ Որպես ավելի վաղ շրջանի օրինակ՝ նա ներկայացնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։

Իսկանդարյանի խոսքով՝ հազիվ թե հայկական կողմը կարողանա լրջորեն խանգարել այդ գործողություններին։ Եթե նույնիսկ դա հնարավոր է, ապա պետք է արվի միջազգային կազմակերպությունների, այլ երկրների օգնությամբ և միջնորդությամբ, քանի որ, ըստ քաղաքագետի, Հայաստանը չունի Ադրբեջանի վրա ազդելու ոչ մի հնարավորություն։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցերին Երևան ու Բաքու, Ալեքսանդր Իսկանդարյանը բացատրում է՝ այդ այցերը միտված են որևէ կերպ հարաբերություններ ստեղծելուն, քանի որ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների համար ընդունելի չէ իրավիճակն այսպես թողնելը։

Ըստ Իսկանդարյանի՝ գործընթացների տարբեր ձևաչափերի նախագծեր կան բանակցային սեղանին։ Դրանցից մեկը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումն է, քանի որ այն, ըստ էության, չի գործում հիմա։ Մեկ այլ նախագիծ է ռուսական կողմի առաջարկը, որի համաձայն՝ պետք է բացվեն կոմունիկացիոն ուղիները, ինչից հետո հնարավոր կլինեն հարաբերություններ, որոնք էլ կբերեն հարցի հնարավոր լուծման։ Քաղաքագետը նշում է՝ կան նաև այլ տարբերակներ։

«Մենք տեսնում ենք, որ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում, ինչը բնական է, քանի որ կողմերը ունեն տարբեր շահեր։ Պրոցեսը կարող է մեկ անունով կոչվել՝ «ճանապարհների ապաշրջափակում», բայց այն, ինչ դրա տակ հասկանում են ադրբեջանցիները, Հայաստանի, Արցախի հայերը և ռուսները, կատարելապես տարբեր բաներ են»,- նշում է Իսկանդարյանը։

Ըստ այդմ, նրա խոսքով, կտրուկ լուծումներ սպասել պետք չէ։