Ամերիկյան զենք գնելու և ՌԴ-ի հետ ՀՀ ԶՈՒ վերակառուցման անհամատեղելիությունը․ ինչ կփոխվի ընտրություններից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի ունեցած զինատեսակները քիչ արդյունավետ էին մեծ քանակությամբ թուրքական անօդաչուների դեմ պայքարում։ Արդյո՞ք այլ երկրներ պատրաստ են Հայաստանին վաճառել այն սպառազինությունը, որը կարող է սահմանափակել թուրքական այդ սարքերի գործողությունները։

Աշխարհում զենքի ամենամեծ արտահանող ԱՄՆ-ին բաժին է ընկնում բոլոր արտահանումների 37 տոկոսը։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել», – այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

ԱՄՆ-ն Հայաստանի հարևաններից սպառազինություն տրամադրում է Վրաստանին, որն ընտրել է Արևմտյան ճամբարին ինտեգրվելու ճանապարհը։ Այստեղ էլ, սակայն, ամեն ինչ հարթ չէ։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Թբիլիսին երկար ճանապարհ է անցել՝ մինչև ԱՄՆ հետ ներկայիս հարաբերությունները։

«Վրաստանը մասնակցել է խաղաղապահ առաքելություններում՝ թե՛ Իրաքում, թե՛ Աֆղանստանում։ Այստեղ շատ կարևոր էր, որ դրա շրջանակներում, երբ վերապատրաստվում են վրացի զինվորականները, կարևոր էր, որ իրենք օգտագործեն և ունենան ՆԱՏՕ-ի ստանդարտներով զինամթերք», – բացատրում է վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Ի տարբերություն Վրաստանի` Հայաստանը վճարում է սպառազինության ձեռքբերման համար։ SIPRI հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանն իր սպառազինության 94 տոկոսը գնում է Ռուսաստանից։

«Պաշտպանության նախարարի, վարչապետի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն կա հետպատերազմյան շրջանում շատ ավելի խորացված ռազմական համագործակցության գնալու։ Այս պարագայում մեզ համար նաև քաղաքական իմաստով այդքան էլ հեշտ չի լինելու, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ամերիկյան սպառազինություն ներկրել», – նշում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Բայց զենքերի նոր գնումների մասին որոշումների հիմքը լինելու են ոչ միայն պատերազմի դասերը, այլև նոր հանգամանքները։

Արտահերթ ընտրությունները որոշիչ դեր կունենան նաև այս հարցում։ Աբրահամյանը բացատրում է՝ ապագա իշխանությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում, ըստ այդմ՝ պետք է ընտրվի բանակի զարգացման մոդել, որն էլ իր հերթին թելադրելու է անհրաժեշտ զինատեսակների ցանկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան