Փաշինյանը թաքցնում է՝ Պուտինի և Ալիևի հետ հանցավոր պայմանավորվածության է գնացել․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, պատասխանելով Սերժ Սարգսյանի պնդմանը, թե ինքը կարծել է՝ եթե ԼՂ-ի հարցով բանակցողը փոխվեր, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվեր, Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է 2015 աշնանը և 2016-ի ձմռանը, որից հետո եղել է ապրիլի 2-ի պատերազմը։ Նա ԱԺ-ում փակագիծ չբացեց, սակայն մենք պարզեցինք, որ այս մասին նա խոսել է նաև իր՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում։ Վարչապետը նշել էր, որ 2013-ին ծնվում, իսկ 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հանրահայտ ռուսական առաջարկները, ըստ որոնց՝ 7 տարածքները պիտի վերադարձվեին, սակայն ԼՂ-ի կարգավիճակի հարցին չէր անդրադառնում։ Ըստ Փաշինյանի՝ այս առաջարկները հայկական կողմին ներկայացվել են 2016 թվականի հունվարին, սակայն հայկական կողմը մերժել է այն, և 2016-ի ապրիլին սկսվել է Ապրիլյան պատերազմը: Հիշում ենք նաև Պոպովի հերքումը՝ Փաշինյանին, ըստ ռուս համանախագահի՝ ԼՂ կարգավիճակի հարցով վերջնական նպատակ էր քվեարկությունը՝ չսահմանափակող հարցերով։ Ո՞րն է ճշմարտությունը։

-Ես հրապարակայնորեն դիմել եմ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել հրապարակել այն փաստաթղթերը, որոնք ինքը բարձր հարթակներից վկայակոչում է, և մեզ թողնել հնարավորություններ՝ սեփական դատողություններն անելու։ Երկրորդ պատերազմը թույլ է տալիս ՀՀ ղեկավարությանը՝ գաղտնի չպահել և պարտավոր է հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Ի վիճակի՞ է Փաշինյանն այդ քայլն անել, պատասխանեմ՝ ո՛չ։ Ինչո՞ւ, որովհետև նա ունի հայ ժողովրդից թաքցնելու հարցեր։

-Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ ունի Փաշինյանը թաքցնելու ժողովրդից։

-Այդ բոլոր հարցերի պատասխանը մեր ժողովուրդը կստանա այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները կհրապարակեն բանակցային սեղանին եղածը։ Հարցերը, որ Նիկոլ Փաշինյանն ունի թաքցնելու, հետևյալն է՝ ինչո՞ւ Հայաստանը ցուցաբերեց անգործություն և թույլ տվեց, որ Ադրբեջանը սանձազերծի պատերազմ Արցախի դեմ, ինչո՞ւ չօգտագործեց որևէ դիվանագիտական մեխանիզմ։ ԵԱՀԿ պետություններում ստեղծված է մեխանիզմ, որ թույլ է տալիս ցանկացած պետության արագ ռեժիմով գումարել համապատասխան մարմինների նիստ և իրազեկել, որ գոյություն ունի ռեգիոնում վտանգ խաղաղությանը և կարող է լինել պատերազմ։ Ունի՞ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից թաքցնելու բան, իհարկե՝ ունի, որովհետև ինքը առ այսօր չի տվել հաշվետվություն՝ ի՞նչ է արել ինքը, որ այդ պատերազմը չլինի, և ներկայացնում է, որ այդ պատերազմը եղել է անխուսափելի․ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ունեն արագ մեխանիզմներ՝ այդ վիճակին արագ միջամտելու։

-Դուք միտո՞ւմ եք տեսնում Փաշինյանի գործողություններում։

-Իհարկե։ Այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի մեր հանրությանը լիարժեք ներկայացնել մեկ պայմանով, եթե ընտրությունների արդյունքներով տեղի ունենա իշխանափոխություն, և մեր ժողովուրդը ընտրի իսկապես ժողովրդավարական և իսկապես ազգային դիրքերի վրա կանգնած ուժի, որը կբացահայտի այն պրոցեսը, որ տեղի է ունեցել բանակցություններում, և բացահայտի այն իրավիճակը, որ տիրել է Ադրբեջանի ագրեսիայից առաջ։

-Ի՞նչ վարկած ունեք Դուք։

-Ես չեմ ուզում որևէ վարկած բերել։ Բայց ես ուզում եմ մեր հանրությունն իմանա՝ այնպիսին չեն միջազգային հարաբերությունները, որ ով ուզենա, երբ ուզենա՝ պատերազմներ սանձազերծվեն։

-Հայաստան է գալիս Սերգեյ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարը։ Մակրոնն ու Պուտինն էին հեռախոսազրույցով պայմանավորվել առաջիկայում կոնկրետ նախաձեռնությունների մասին հայտարարել ԼՂ հարցի շուրջ, ինչպես նաև՝ որ Մինսկի խմբում բանակցությունները պետք է վերսկսվեն։ Ի՞նչ նոր լուծման տարբերակ կամ պլան կարող է ներկայացվել կամ դա կլինի Լավրովի՞, թե՞ երեք պետությունների պլանը։

-Պետք է հասկանալ, թե խնդիրը որն է։ Խնդիրն այսօր այն է, որ Ադրբեջանը չի կարող ամրագրել ռազմական ճանապարհով ձեռք բերված արդյունքները, որովհետև հասել է իրավունքին, ինչպես և մենք՝ ունեցել էինք ռազմական հաջողություն, բայց դա չէինք կարող ամրագրել և չէինք ուզում։ Մենք, ի դեպ, ավելի շատ հնարավորություններ ունեինք դա անելու։ Ես բազմիցս ներկայացրել եմ առաջարկներ՝ Ադրբեջանից հայ փախստականներին տրամադրել հնարավորություն այդ տարածքներում ապրելու, ինչպես նաև սեփականության հնարավորություն։ Եվ դա չարվեց։ Առ այսօր բարենպաստ պայմաններ էին ստեղծված, որպեսզի այդպիսի հարց առհասարակ չլինի՝ 300․000-ից ավելի մարդ, տարբեր գնահատականներով՝ ավելի շատ, գաղթական էին դարձել Ադրբեջանում ջարդերի և էթնիկ զտումների հետևանքով։ Այդ մարդկանց ճակատագիրը ԵԱՀԿ-ի գործընթացը որևէ կերպ մեծ հաշվով երբեք չի դիտարկել որպես կարևոր գործոն, և դա, ըստ իս, եղել է այդ պրոցեսի ամենաթերի կողմը, ինչը ես բազմիցս քննադատել եմ, նաև՝ Մադրիդյան սկզբունքները, որովհետև սրանք ձեռնտու էին Ադրբեջանին այն իմաստով, որ վերականգնվող իրավունքները հնարավորություն էին տալիս բազմաթիվ ադրբեջանցիների իրենց սեփականությունը և կառույցները վերականգնելու, բայց հայերին այդ հնարավորությունը չէր ընձեռնվում, և դա անարդար էր։ Այսօրվա իրավիճակը ևս անարդար է։ Մենք ունենք իրավունքով պաշտպանված բնագծեր, և Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ձևավորված ավանդույթ, որ Հայաստանին Ռուսաստանի միջոցով կարելի է պարտադրել ապօրինի պայմանագրեր, օրինակ՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը դրա ապացույցն է, երբ Խորհրդային միությունն ու Թուրքիան պայմանավորվեցին երրորդ կողմին պարտադրել ապօրինի պայմաններ։

-Իսկ Հայաստանն այսօր այդ ռիսկից ազատվա՞ծ է։

–Իհարկե, այսօր այդ ռիսկից ազատված ենք, որովհետև գոյություն ունի միջազգային հանրություն, գոյություն ունեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան, որոնք ո՛չ Թուրքիային, ո՛չ ՌԴ-ին այդպիսի իրավասություններ զիջել պատրաստ չեն։

-Բայց կյանքը ցույց տվեց, որ նրանց կարելի է շրջանցել պատերազմ սկսելիս և պատերազմի վերջում՝ հայտարարություն ընդունելիս։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց՝ ինքն է գրել հայտարարության տեքստը։ Այսինքն՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ներգրավված չէին պատերազմը սկսելու, դրա արդյունքի ձևավորման և հաստատման գործում։

–Իրենք այնտեղ չկային, բայց և իրենք թույլ չտվեցին, որ ամրագրվի պատերազմով տեղի ունեցածը և չդառնա պայմանագիր։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունները կասեցրեցին այդ գործընթացը։ Պուտինը, իհարկե, գրել է եռակողմ հայտարարության տեքստը, բայց այդ տեքստն առ այսօր պայմանագիր չի դարձել, մնացել է հայտարարության տեքստ։ Այսօր Ալիևը դա նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա դե յուրե խաղաղության պայմանագիր, ինքը ասում է՝ դե յուրե չկա, բայց դե ֆակտո կա, և փորձում է այդպիսով իր հանրության ներսում բարձրացվող բողոքը ինչ-որ ձևով զսպել, որովհետև հաշվետվություն են ուզում Ալիևից, ասում են՝ այսքան մարդ զոհվեց, ի՞նչ ստացանք դիմացը։ Եվ Ալիևն ասում է՝ «դե ֆակտո պայմանագիր ունենք»։ Այդ դե ֆակտո պայմանագիրը հենվում է հանցավոր պայմանավորվածությունների վրա, ո՞ւմ պայմանավորվածությունների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ունի թաքցնելու ժողովրդից։ Ինքն ունի թաքցնելու ժողովրդից այն հանգամանքը, որ գերադասեց գնալ հանցավոր պայմանավորվածությունների ճանապարհով, ոչ թե միջազգային հարաբերություններում ընդունված օրինական ճանապարհով։

-Դա իրեն պատերազմի արդյունքը չէ՞ր ստիպել։

-Պատերազմը լեգիտիմ գործողություն չէ։ Մեր երկրում մտցրել են մարդկանց գլուխը, որ ադրբեջանցիները երբ ուզեն, կարող են պատերազմ անել, չէ՞։ Դա ընդամենը քարոզչություն է, որ արվել է՝ ինչի՞ համար, որ ահաբեկված լինեն հայ մարդիկ։ Տեսեք՝ ինչ հետաքրքիր ֆենոմեն է առաջացել․ շատերն ասում են՝ հարկավոր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասում ես՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ որովհետև, հակառակ դեպքում, իրենք մեզ կոչնչացնեն։ Այսինքն՝ կա մի պետություն, որի հետ հարաբերվելու երկու ձև կա՝ կա՛մ ենթարկվել, կա՛մ քեզ կոչնչացնեն։ Մեր հանրության մոտ այսպիսին են տրամադրությունները։ Այդ բանաձևը ստեղծվել է՝ հանրության մոտ լեգիտիմացնելով Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու իրավունքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան