Հնդկաստանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 3 689 մարդ․ երկրում իրավիճակը ծայրաստիճան ծանր է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Աշխարհն ահագնացող մտահոգությամբ է հետևում Հնդկաստանում ստեղծված իրավիճակին, որտեղ կիրակի օրը գրանցվել է Covid-19- ից մահվան նոր ռեկորդ․ մեկ օրվա ընթացքում այս հիվանդությունից մահացել է 3 689 մարդ: Մեկ օր առաջ Հնդկաստանը դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որտեղ 24 ժամվա ընթացքում գրանցել էր ավելի քան 400,000 վարակվան նոր դեպք: Երկուշաբթի օրը իշխանությունները հաղորդել են ևս 3147 մահվան մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկրում իրավիճակը ծայրաստիճան ծանր է: Հիվանդանոցները չունեն բավարար քանակությամբ մահճակալներ և թթվածին ծանր հիվանդների համար: Դիակիզարաններում նույնպես տեղերը չեն բավարարում:

Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում ավելի քան 19,9 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Սա ԱՄՆ-ից հետո աշխարհի երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Բայց, ի տարբերություն Միացյալ Նահանգների, պատվաստումն այստեղ շատ դանդաղ է ընթանում։ Երկուշաբթի օրվա դրությամբ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ընդամենը 85 հազար մարդ:


Ըստ պաշտոնական տվյալների՝ Հնդկաստանում ավելի քան 215,000 մարդ արդեն մահացել է կորոնավիրուսից, բայց իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել:

Չնայած աղետալի իրավիճակին, իշխանությունները հրաժարվում են համազգային լոքդաուն մտցնել՝ վախենալով տնտեսության փլուզումից: Անցյալ տարվա ապրիլ-հունիս ամիսներին լոքդաունը հանգեցրել է Հնդկաստանի տնտեսության 24% անկման:

 

Տաթև Ֆռանգյան