Արցախում կհիմնվեն նոր բնակավայրեր. Կարեն Շահրամանյան

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Արցախի հանրապետությունում նախատեսված է կառուցել մոտ 6000 նոր բնակարան և բնակելի տուն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ հետպատերազմյան շրջանում իրենց կառույցը շարունակում է գործել բնականոն հունով:

Ըստ Շահրամանյանի՝ ելնելով իրավիճակից` նախատեսված ծրագրերից բացի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրվել են նոր հանձնարարականներ, որոնց կատարումն արդեն ընթացքի մեջ է:

«Առաջնահերթ խնդիրներից համարվող անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը գլխավորում եմ ինքս: Այդ ուղղությամբ մշակման փուլում են նաև նախագծեր նոր բնակավայրերի հիմնման համար: Ներկայումս տեղական 10 նախագծային կազմակերպությունների պատվիրել ենք 25 նոր բնակավայրերի նախագծեր, որտեղ բնակարանների թիվը կկազմի մոտ 2600: Տարբեր համայնքներում նոր գյուղեր են վերաբնակեցվելու: Առաջին փուլում մշակվելու են գլխավոր հատակագծերը՝ բոլոր կոմունիկացիաներով, որի մեջ մտնելու են ջրամատակարարում, ջրահեռացում, գազաֆիկացում, լուսավորություն, փողոցների և մայթերի կառուցում:

Նախագծային աշխատանքներն ամբողջովին ֆինանսավորվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Կան բնակավայրեր, որտեղ գործընթացը սկսված է, ինչպես, օրինակ, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս գյուղերի համար, Կարմիր շուկայում: Մոտ ժամանակներս շինաշխատանքներ կսկսվեն Աստղաշեն համայնքում նաև Խաչմաչում, Հովսեփավանում, Իվանյանում: Երեք ամսից հանրապետությունում դրանք լայն թափ կստանան»,- տեղեկացրել է Կարեն Շահրամանյանը։