Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Նիկոլ Փաշինյանը՝ «Իզվեստիա»-ին

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան հարցի՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ինքը տարաձայնություններ չունի և չի ունենա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և իր քաղաքական թիմի այլ անդամների հետ։ Փաշինյանը շեշտել է, որ ինքն ու Ավինյանը քաղաքական համախոհներ են:

Խոսելով ընտրություններից հետո Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը», – ընդգծել է նա: