Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը:

Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ մեր պետությունները արդեն երկար ժամանակ է ինչ հաջող աշխատանք են ծավալում ՀԱՊԿ շրջանակներում և համոզմունք է հայտնել, որ ժամանակն է նաև երկկողմանի ձևաչափով հարաբերությունների ակտիվացման համար:

Հայ-տաջիկական համագործակցության զարգացման նպատակով  պարոն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջ հետ կիսվել է ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների հետ երկկողմ համագործակցության կուտակված փորձով և իրենց արդյունավետությունը արդեն ցույց տված մեխանիզմներով, մասնավորապես նշելով ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ գրասենյակների միջև կնքվող համագործակցության պլանների մասին: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային առաջարկեց սկսել երկկողմ աշխատանքներ նման փաստաթղթի մշակման նպատակով:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ նման փաստաթղթի առկայությունը լավ հիմք կդառնա երկու երկրների միջև անվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով փոխշահավետ աշխատանքների համար: