Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո էլ անվտանգության խնդիրները շարունակում են ձևավորել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները

Լուրեր

13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Բոլորը

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, որոշվելու են անվտանգային սեկտորով և ոչ թե անցյալի մասին հայտարարություններով։ Այս մասին գրել է Carnegie Europe-ի վերլուծաբան Մարկ Պիերինին, հաղորդում է Ahval-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը 1981 թվականից ի վեր օգտագործեց վիճահարույց այդ եզրույթը Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունում 1․5 մլն հայերի սպանությունների հետ կապված։

«Բայդենի հայտարարության հետ կապված վրդովմունքը կարող է լինել կարճատև կամ երկարատև»,- գրում է Պիերինին ու հավելում, որ Թուրքիան չի փոխի իր դիրքը և անցյալին դիմելը շատ բարդ գործընթաց է։

Պիերինին նաև նշում է, որ Թուրքիայի կտրուկ արձագանքը չի փոխի ԱՄՆ-ի, եվրոպական շատ երկրների կամ Ռուսաստանի պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում։

Ավելին, ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն հայտնեց շարժվել առաջ՝ ասելով․ «Մենք հիմա տարաձայնությունները պիտի մի կողմ դնենք ու նայենք՝ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել հիմա»։

Ազգային ռազմական քոլեջի պրոֆեսոր Օմեր Թաշփինարն էլ ասել է, որ թուրքական կառավարությունը տեղյակ է եղել, որ Բայդենն օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը և խնդրել վարչակազմին խուսափել տեքստում դատապարտող արտահայտություններից։

«Թուրքիան վախենում է տնտեսությունից, ինչպես միշտ, վախենում է դատական հայցերից՝ ներառյալ Halkbank-ի գործը»,- ասել է Թաշփինարը։

Պիերինին էլ ենթադրում է լուռ չհամաձայնությունը ճանաչմանը, որը, հավանաբար, լավագույն ելքն է․ «Գլխավոր խնդիրն ԱՄՆ-ի, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի համար նոր ստեղծված իրավիճակն է, Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների տեղակայումը»։

Ըստ Պիերինիի՝ S-400-ների գնումը Ռուսաստանին երեք հիմնական ռազմավարական առավելություններ է տալիս։

«Առաջինը՝ դա կանխում է ԱՄՆ արտադրության «Patriot» հրթիռների տեղակայումը հարավային թևում։ Երկրորդ՝ այն վերացնում է Թուրքիայի կողմից բազաներում տեղակայված 120 F-35 կործանիչները տեսնելու հեռանկարը։ Երրորդ՝ ՆԱՏՕ-ին պարտավորեցնում է փոխել իր հրթիռային պաշտպանական ճարտարապետությունը, Թուրքիայի օդուժը բաժանել հրթիռային պաշտպանական ու ՆԱՏՕ-ի հետ կապված ստորաբաժանումների»,- գրում է վերլուծաբանը։

Նա նաև նշում է, որ Թուրքիային առաջատար կործանիչների ծրագրից հեռացնելը կազդի երկրի ռազմական հզորության վրա։

«Արևմտյան Եվրոպայի և ամերիկյան անվտանգության տեսանկյունից այս նոր իրավիճակն անխուսափելիորեն առաջացնում է վստահության զգալի կորուստ Թուրքիայի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի գլխավոր գործընկերն է»,- գրում է Պիերինին՝ հավելելով․ «Հաշվի առնելով, որ իր պատմական դերը ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական հարաբերությունները կասկածի տակ է դրվում, Անկարան պիտի մոտեցում գտնի ԱՄՆ վարչակազմի հետ մերձեցման, որը սկզբունքներն ու ռազմավարական խնդիրներն իր օրակարգում բարձր է դասում»։

Էմմա Չոբանյան