Ովքե՞ր են Ազգային ժողովի 11 միլիոնատեր պատգամավորները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017թ. մայիսի 18-ի դրությամբ ԱԺ պատգամավորները միասին հայտարարագրել են՝ 29.4 մլրդ դրամ կամ 60.9 մլն դոլար։ ԱԺ 101 պատգամավորների հայտարարագրած ընդհանուր դրամական միջոցների 99.5%-ը բաժին է ընկնում ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցություններին: Այս մասին տեղեկանում ենք «Մանդատ» ՀԿ-ի ներկայացրած «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի՝ 6-րդ գումարման ԱԺ գործունեության դիտարկման արդյունքներից:

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի դրամական միջոցները ավելի շատ են, քան «Ծառուկյան» դաշինքինը՝ 15.4 մլրդ դրամ՝ 13.9 մլրդ դրամի դիմաց։

ՀՅԴ խմբակցության դրամական միջոցները 189.4 մլն դրամ են, «Ելք»-ինը՝ 35.4 մլն դրամ։ Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորը, ինչպես և նախորդ գումարման խորհրդարանում, Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 90 մլն դրամ կամ 18.8 մլն դոլար։  Երկրորդը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է (4 մլրդ 249.8 մլն դրամ կամ 8.8 մլն դոլար), երրորդը՝ Աշոտ Արսենյանը (3 մլրդ 679.4 մլն դրամ կամ 7.6 մլն դոլար)։

Ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ ԱԺ-ում կա 11 դոլարային միլիոնատեր։ Նրանցից 6-ը ՀՀԿ-ից են, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Հայտարարագիր լրացրած 101 պատգամավորից 26-ը հայտարարագրել է զրոյական դրամական միջոց։ ԱԺ պատգամավորների կողմից հանձնված փոխառությունների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ 112.6 մլրդ դրամ է, դոլարային արտահայտությամբ՝ 232 մլն դոլար։ Փոխառությունների ծավալի մեծ մասը՝ 203.8 մլն դոլարին համարժեք, պատկանում է Գագիկ Ծառուկյանին։

Ի դեպ, եթե ունեցվածքի չափը գնահատելիս հաշվի առնենք ոչ միայն դրամական միջոցները, այլ նաև փոխառությունները, ապա դոլարային միլիոնատերերի թիվը կլինի ոչ թե 11, այլ 12. ցանկին կավելանա նաև Մելիք Մանուկյանը։

Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանում դոլարային միլիոնատեր պատգամավորների թիվը 14 էր: