Հաագայում հայկական կազմակերպությունն ակնկալում է Թուրքիայի դեմ հայցերի վերսկսում

Լուրեր

13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ դատարաններում Թուրքիայի հանդեպ հարուցված հայցերը, որոնք ավելի վաղ դադարեցվել էին, երկրի իշխանությունների կողմից ցեղասպանության ճանաչումից հետո, ինչպես ակնկալվում է, կվերսկսվեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հաագայում գործող «Աբովյան» հայ մշակութային միության ներկայացուցիչ Ինգե Դրոստը։

«Մինչ օրս ԱՄՆ դատարանները հրաժարվում էին ընդունել հայերի բողոքները՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմը չի ճանաչում ցեղասպանության փաստը։ Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք ակնկալում են այդ հայցերի վերսկսում ԱՄՆ տարածքում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հեռանկարներ է բացում պատմական արդարության հաստատման համար, այդ թվում՝ նաև փոխհատուցումների ոլորտում։

«Մենք հուսով ենք, որ սա դրական ազդեցություն կունենա Հայաստանի ու հայերի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի վրա․․․ Դրա հետևանքով ապագայում հնարավոր կլինի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև նշել է, որ Թուրքիայում զայրացած են և հասկանում են ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:

«Մյուս կողմից՝ Թուրքիան չի կարող վատթարացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ ԱՄՆ-ից և Եվրոպայից տնտեսական և ռազմական կախվածության պատճառով»,- հավելել է ակտիվիստը:

Անդրադառնալով բուն Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման առումով իրավիճակին՝ նա նշել է, որ երկրի խորհրդարանը բազմիցս կառավարությանը կոչ է արել պաշտոնապես այն հաստատել: Փետրվարին ընդունված վերջին բանաձևից հետո հեռացող կաբինետը հայտնել է, որ այս որոշումը պետք է կայացնի նոր կառավարությունը, որը ձևավորվել է մարտյան ընտրություններից հետո:

«Նիդերլանդների կառավարությունը, խուսափելով այս թեմայից, գուցե առաջնորդվել է ռազմական և տնտեսական շահերով, բայց այժմ կարող է փոխել իր դիրքորոշումը և հետևել ԱՄՆ նախագահին այս հարցում»,- հայտնել է հայկական կազմակերպության ներկայացուցիչը, որի շտաբը գտնվում է Հաագայում:

Տաթև Ֆռանգյան