Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել 2 դեսպանների և ՄԱԿ ԶԳ-ի պաշտոնյայի հետ
Քաղաքականություն
28.04.2021 | 16:36ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
Ներկաները քննարկեցին համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Նախանշվեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլեր: