Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ակտ է ներկայացրել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է ներկայացնում, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենք է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Bianet լրատվական գործակալությունը։

Թուրքական խորհրդարանում շաբաթօրյա իր խոսքում Փայլանը 1915 թվականի իրադարձությունները կոչել է «Մեծ աղետ»՝ պնդելով, որ Առաջին համաշխարհային պատերազմում 1․5 մլն հայերի տեղահանություններն ու մահը Օսմանյան կայսրությունում պետք է ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Հայ պատգամավորը նշել է, որ ունի ընտանիքի անդամներ, որոնք անձնապես տուժել են զանգվածային տեղահանություններից։

«Տատիկիս նման որբերը հեռացան այս աշխարհից՝ առանց արդարությունը տեսնելու, ինչպես նաև վերապրածների երկրորդ սերունդը՝ հայրս։ Որպես Թուրքիայի երրորդ սերնդի հայ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- ասել է Փայլանը։

Նա նաև հավելել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարությունը կարող է լինել միայն այս հողերում՝ Թուրքիայում»։

Փայլանը շեշտել է, որ այս հարցը շարունակվում է քննարկվել այլ երկրների  խորհրդարաններում ու նախագահների կողմից, քանի որ 106 տարի Հայոց ցեղասպանությունը ժխտվում է։

Հավելենք, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

Էմմա Չոբանյան