Փաշինյանի հրահանգն ԱԱԾ-ին քաղաքական պատվեր, թե՞ իրավական անհրաժեշտություն. իրավապահների կոշտ քայլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Կապանում ԱԱԾ տնօրենին և հանրապետության ոստիկանապետին Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված հրահանգից հետո իրավապահները Քննչական կոմիտե են հրավիրել և ձերբակալել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին: Քննչական կոմիտե է հրավիրվել նաև Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Արարատ Արշակյանը:

Քննչական կոմիտեում խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործ է հարուցվել: Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում: Նշենք, որ Զաքարյանը երեկ աշխատանքային ժամին Սյունիքի մարզում ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիային, որն ուղեկցվում էր հայհոյանքներով ու սպառնալիքներով: Նիկոլ Փաշինյանբ Արմեն Աբազյանին և Վահե Ղազարյանին անձամբ հրահանգ տվեց՝ կտրուկ և հատուկ գործողություններ ձեռնարկել տեղի ունեցածի կապակցությամբ:

Ժամեր անց արդեն ականատես եղանք իրավապահների կոշտ գործողություններին: Այս կադրերում Շուռնուխի վարչական ղեկավարի եղբայրն է: Նրան Քննչական կոմիտե են տարել դիմակավորված իրավապահները՝ ձեռնաշղթաներով: Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Արշակյանն առողջական խնդիրներ ունի, շտապօգնության անհրաժեշտություն կա:

Արարատ Արշակյանը, ըստ փաստաբանի, բերման է ենթարկվել գիշերը: Գրեթե նույն ժամանակահատվածում բերման է ենթարկվել նաև Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հարությունյանը: Նա ևս ՔԿ-ում է: Ընդդիմադիրներն այսօր հայտարարեցին, որ իրավապահները շուրջ հարյուր սյունեցու են բերման ենթարկել, սակայն Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը այսօր մեր հարցին ի պատասխան՝ հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ բերման են ենթարկվել 2-3 հոգի: Փոխոստիկանապետն ասաց՝ նշված անձանց գործողություններում առկա են առերևույթ հանցագործության դեպքեր:

Ոստիկանության ծառայողները երեկ մինչ վարչապետի՝ իրավապահ համակարգի ղեկավարներին տրված հրահանգը որևէ գործողություն չէին ձեռնարկում՝ Ֆիդանյանի նշած առևրևույթ հանցագործության դեպքերը կանխելու համար: Արա Ֆիդանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այսպիսով Ոստիկանությունը քաղաքական պատվեր չի կատարում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է՝ երկրի ղեկավարի մակարդակով միշտ է իրավապահներին քաղաքական հրահանգ տրվել, բայց նշում է, որ նման դեպքերը երբեք բացահայտ չեն եղել, ինչպես երեկ Կապանում:

Իրավապաշտպանը սուր քննադատում է Արարատ Արշակյանին այս եղանակով բերման ենթարկելը: Իշխանյանը սա համարում է անձի արժանապատվության ոտնահարում, կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն է նման հրահանգ տվել:

«Իմ քայլից» պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը շեշտում է, որ Սյունիքում ուղղորդված անձինք վիրավորել են Հայաստանի քաղաքացիներին, խուլիգանություն են կատարել, ուստի արդարացված է նրանց ստորացնելով բերման ենթարկելը:

Քննադատություններին ի պատասխան, թե վարչապետն ԱԱԾ-ի ու Ոստիկանության պետերին քաղաքական հրահանգ է տվել, Հրաչյա Հակոբյանը հակառակն է պնդում:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Փաշինյանի հանձնարարությունը քաղաքական պատվեր չի համարում: Շեշտում է՝ խուլիգանական դեպքեր են տեղի ունեցել, իսկ Ոստիկանությունն անգործություն է ցուցաբերել:

Ժաննա Ալեքսանյանն այլ խնդիր է բարձրաձայնում․ ըստ նրա՝ Փաշինյանը հայտարարությունից առաջ պետք է երաշխավորեր, որ ոստիկանների գործողությունները բռնի չլինեն:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը քննադատել է Լևոն Տեր- Պետրոսյանը՝ այն անվանելով «Փաշինյանի Սյունյաց արշավանք» և նշել, որ ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխցի մի կնոջ բնակարան: «Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան