Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:  Այս մասին բազմաթիվ տեղեկություններ կան ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մամուլում։

Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում:

«Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:

Իր հերթին CISION PR Newswire-ը գրում է, որ այսօր Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ ստորագրել են երկկուսակցական նամակ՝ կոչ անելով Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու տեր կանգնել մարդու իրավունքների այս կարևոր հարցում իր տված խոստումներին։

Reuters-ը ևս գրում է, որ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրության կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի կոտորածը որպես ցեղասպանության ակտ: Լրատվականը նշում է, որ  այս քայլը,  հավանաբար, կվրդովեցնի Թուրքիային և է՛լ ավելի կխաթարի ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև արդեն իսկ քայքայված կապերը:

Ամերիկյան CNN-ի անանուն երկու աղբյուրներ ևս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է Ցեղասպանությունը: «Խնդրին քաջատեղյակ երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նաև ազդանշաններ են ուղարկել վարչակազմից դուրս գտնվող դաշնակիցներին, որոնք պահանջում էին նախագահից պաշտոնական հայտարարություն՝ հայտնելով, որ նախագահը ճանաչելու է Ցեղասպանությունը»,- գրում է CNN-ը: Լրատվամիջոցը հայտնել է, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս առթիվ:

US news-ը ևս գրում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը Բայդենը խոստացել էր անել որպես թեկնածու, կարող է է՛լ ավելի բարդացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները: Բայդենի վարչակազմից լավատեղյակ պաշտոնյաներից մեկը լրատվականին անանունության պայմանով հայտնել է, որ չորեքշաբթի օրվա դրությամբ Բայդենի որոշման մասին դեռևս չեն տեղեկացրել Թուրքիային, և Բայդենը, ըստ պաշտոնյայի, կարող է դեռևս փոխել իր միտքը։

 

Տաթև Ֆռանգյան