ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարի հետ
Քաղաքականություն
21.04.2021 | 22:02Ապրիլի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատեցին հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը:
Ընդգծվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվեց առաջիկա միջոցառումների ժամանակացույցը: