Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ներկայացրել է Հայաստանի գինիները ՊրոդԷքսպոսննդի և խմիչքների 28–րդ միջազգային ցուցահանդեսում

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Մոսկվայի «Էքսպոցենտր» համալիրում կայացավ ամենամյա ՊրոդԷքսպո 28-րդ ցուցահանդեսը, որըսննդի և խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Ցուցահանդեսինմասնակցեց 1554 ընկերություն՝ 44 երկրից։

«ՊրոդԷքսպոWINE» սրահում գինի, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող շուրջ 200 ընկերության կողքին ՀԽԳՀ-ն ներկայացրեց հայկական 13 գինեգործական ընկերության արտադրանքը՝ ազգային միասնական տաղավարով։ Եվս 4 գինի և կոնյակ արտադրող ընկերություն ցուցահանդեսին մասնակցեցին առանձին տաղավարներով։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա են գտնվել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Արտակ Քամալյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Ռուսաստանը հանդիսանում է հայկական գինու արտահանման ամենամեծ շուկան, որտեղ սպառվում է Հայաստանում արտադրված գինիների ավելի քան 75 %-ը։ Հաշվի առնելով ռուսական շուկայի ծավալները, վստահորեն կարող ենք ասել, որ հայկական գինիները սպառման ավելի մեծ ներուժ ունեն։ Ուստի նմանատիպ ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս հայ արտադրողներին արժեքավոր ծանոթություններ ձեռք բերել և գործընկերային կապեր հաստատել ներկրող և դիստրիբյուտոր ընկերությունների հետ»,- նշեց ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Հայաստանի խաղողագործական և գինեգործական վարկանիշի և հայկական գինու հովանոցային ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման նպատակով Հիմնադրամը կազմակերպեց նաև 10 գինու համտես-շնորհանդեսներ՝ գինու մասնագետներին ներկայացնելով 17 գինեգործարանի ավելի քան 60 տեսակ գինի։ Միջոցառումները կազմակերպվել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության, ՎԻՆԻ հայկական գինու ակումբի և Ռուսաստանի սոմելիեների ասոցիացիայի հետ սերտ համագործակցությամբ։