Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա. Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը այց է կատարել Սյունիքի մարզ: Քաղաքացիների մի խումբ հայհոյում էր վարչապետին և պահանջում հեռանալ մարզից: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նշեց. «Այն ինչին ականատես եղանք, վկայում է այնտեղ գտնվող մարդկանց սադրիչ գործողությունների մասին: Այնտեղ կային կոնկրետ մարդիկ, որոնք կազմակերպել էին այդ ամենը: Օրինակ՝ Մեղրիի քաղաքապետն այնտեղ մոտ 30 հոգանոց բանդա է պահում, և այդ մարդիկ իրենց ոչ պատշաճ կերպով էին դրսևորում, այդ մարդկանց մեծ մասը հիմնականում աշխատում է Մեղրիի կամ Ագարակի համայնքապետարաններում կամ Ագարակի կոմբինատում, նրանք այդ անձի՝ Մեղրիի քաղաքապետի բարեկամներն են: Այդ մարդիկ ուղղորդված էին, նրանք վախի մթնոլորտ էին ստեղծել և քաղաքացիներին թույլ չէին տվել մոտենալ վարչապետին: Նրանք իրենց գործողություններով սադրում ու հրահրում են»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետն այսօր Սյունիքի մարզում, ի պատասխան իրեն ուղղված վիրավորանքների ու հայհոյանքների, նշել է, թե այդ հարցն էլ են կարգավորելու, Դավոյանը նշեց. «Այո՛, ճիշտ էր այդպես ասելը: Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչեր են արել, և շատ լավ գիտեն, թե այսօր ինչ են անում, այո՛, նրանք անպատիժ չեն մնա»:

Մանրամասները՝ տեսանյութում: