Քովիդ-19-ն այսօր աննախադեպ վտանգ է ամբողջ աշխարհի համար

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Աշխարհը քովիդ-19 հիվանդության տարածումը կզսպի եկող մի քանի ամիսների ընթացքում։ Ամերիկայի ձայնի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ, եթե պատվաստանյութի կիրառումը բաշխվի հավասարապես: Սակայն ոմանք պնդում են, որ եթե բարձր եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր չորս քաղաքացուց մեկը ստացել է պատվաստանյութ, ապա աղքատ որոշ երկրներում պատվաստման է ենթարկվել միջին հաշվով 500-ից մեկը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Գեբերյեսուսը նաեւ մտահոգություն է հայտնել ավելի երիտասարդների շրջանում հիվանդության տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ: Խոսքը 25-59 տարեկան անձանց մասին է, ասել է նա:

ԱՀԿ-ի համաճարակաբան Մարիա վան Քերքհովեն նույնպես խորը մտահոգություն է հայտնում նախկինում ավելի քիչ խոցելի տարիքային շերտում հիվանդության վերջերս արագ տարածվելու հանգամանքի կապակցությամբ: Նրա խոսքերով, միայն անցյալ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է եւս 5 միլիոն 200 հազար նոր դեպք, ինչը համավարակը սկսվելուց ի վեր մեկ շաբաթվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Եվրոպական միության առողջապահության մարմինը հայտնել է, թե իրոք ուղիղ կապ է տեսնում Johnson & Johnson պատվաստանյութի եւ արյան խցանումների միջեւ: ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին էլ ասել է, թե Դեղամիջոցների վարչությունն ուրբաթ օրը նորից զբաղվելու է այս պատվաստանյութի արտոնության խնդրով: Իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարում է ճամփորդությունների մասին նոր ուղեցույցով հանդես գալու մտադրությամբ, որը հորդորում է ամերիկացիներին մնալ տներում, երբ համավարակը շարունակում է հանդիսանալ աննախադեպ վտանգ ամբողջ աշխարհում: