Ինչպես է ԼՂ պատերազմն ազդել ՀՀ-ում մամուլի ազատության վրա․ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այսօր հրապարակել է մամուլի ազատության մասին իր համաշխարհային զեկույցը, որում «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» տարածաշրջանն այս տարի գտնվում է նախավերջին հորիզոնականում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով սահմանված սահմանափակումների, զանգվածային բողոքի ցույցերը լուսաբանող լրատվամիջոցների աշխատակիցների վրա հարձակումների ավելացման և առնվազն 7 լրագրողի մահվան պատճառ դարձած Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով։

Զեկույցում Հայաստանն այս տարի զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը (-2 հորիզոնական)։ Դրանում նշվում է, որ ՀՀ-ում լրատվամիջոցների բազմազանությունն ավելացել է, սակայն 2018-ի գարնանը Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո կառավարությունը չի կարողացել կրճատել լրատվամիջոցների բևեռացումը: Նշվում է, որ հիմնական հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց տերերի շահերի հետ:

«Լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկությանն ու լրագրողական անկախությանը հասնելը դեռ շատ հեռու են: Լրագրողների անկախությունն էլ ավելի սահմանափակվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց՝ հարևան Ադրբեջանի հետ վիճելի տարածքների համար: Միևնույն ժամանակ, լրագրողները շարունակվում են թիրախավորվել որոշակի քաղաքական խմբերի կողմից, ինչպես եղավ, երբ «Ազատություն» ռադիոկայանի տարածքը հարձակման ենթարկվեց նոյեմբերի 10-ին՝ հրադադարից անմիջապես հետո: Մտահոգության տեղիք են տալիս լրագրողների դեմ դատական գործընթացների քանակն ու կեղծ լուրերի դեմ պայքարում ավելորդությունները: Ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների ներգրավվածությունը և առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախնական քննարկման նոր օրենքներ ընդունելու փորձերը տագնապալի են: Սակայն առցանց հետաքննական լրագրությունը ծաղկում է և լավ տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասված է զեկույցում:

Տաթև Ֆռանգյան