Գագիկ Ջհանգիրյանը իշխանության սրտի թեկնածուն չէ․ Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել, և իրավապաշտպանների ու ընդդիմադիր գործիչների գնահատմամբ՝ նրա նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել այն, որ Ռ. Վարդազարյանի հայտարարությունը դատավորներին ուղղված հստակ մեսիջ էր՝ գործել քաղաքական իշխանություններին դեմ: «Երկրում տեղի էր ունեցել ահաբեկչական գործողություն՝ մահափորձ ԱԺ նախագահի նկատմամբ, և դրանից հետո ԲԴԽ-ի նախագահի նման հայտարարությունը այլ կերպ, քան դատավորներին ուղղված մարտակոչ, դիտարկել չէր կարելի: Այդ համատեքստում մեզ ուղղված մեղադրանքները անհիմն եմ համարում: Մեր իշխանության օրոք քաղաքական մոտիվներով գործեր չեն «կարվել» մարդկանց վրա»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ փաստորեն իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանին հենց այդ առաքելությամբ «գործուղեց» ԲԴԽ, որ փոխարինի Ռուբեն Վարդազարյանին՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Գագիկ Ջհանգիրյանը իշխանության սրտի թեկնածուն չէ, մենք այդ տրամաբանությամբ չենք ընտրում դատավորներ… Այդ սցենարը պլանավորված չի եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում: