Սեդա Սաֆարյանը «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Քաղաքականություն
18.04.2021 | 16:44Փաստաբան Սեդա Սաֆարյանը Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի համակիրներ, հետևորդներ և հայրենակիցներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Սեդա Սաֆարյանը մեր կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ասվում է հաղորդագրությունում։