Պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում եք»․ իրենք հաղթում էին, մենք պարտվեցինք․ Վաղարշակ Հակոբյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Մեր իշխանությանն ուղղված հիմնական մեղադրանքը եղել է այն, որ ժողովրդի իշխանությունը չենք տվել քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձանց: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Եթե մենք որոշեինք, որ գնում ենք այդ քայլին, մեզ չէին մեղադրելու նրա մեջ, ինչի մեջ մեղադրում են: Այդ մարդկանց ոչինչ չի հետաքրքրում բացի իշխանությունից, որը տալու է հնարավորություն սեփական ժողովրդին թալանելու, կեղեքելու և հարստահարելու:

Մի շատ տարածված թեզ կա, որ ասում են՝ դուք եք պարտվել, Նիկոլ Փաշինյանն է պարտվել, բայց այդ 44 օրը, որ ասվում էր, թե հաղթում ենք, իրենք էին հաղթում: Իրենք հաղթում էին, պարտվել ենք մենք: Ու այդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում են», իրենք կարծում են, որ ժողովուրդն իրենց հետ ապագա է կապելու: Ուզում եմ հիասթափեցնել, դա այդպես չէ»,- նշեց «Իմ քայլի» պատգմավորը:

Նա նկատեց, որ պատերազմից հետո անընդհատ իրենց ասել են՝ ձեզ մեղադրում են այս կամ այն մեղքի մեջ, հրապարակեք այդ տեղեկությունները և ցույց տվեք, որ մեղավոր չեք. «Հիմնավորում ենք մեր ասածը, հիմա էլ ասում են՝ վայ, դուք գաղտնիք եք հրապարակել: Բա որ ասում էինք՝ եկեք հիմնավորեք, չգիտեի՞ք, որ դա գաղտնիք է: Ձեր մեղադրանքները ընդամենը քաղաքական շահարկումներ են: Մի հատ էլ գալիս լուրջ դեմքով ասում են՝ դուք ապագա չունեք: Չէ, դուք ունեք ապագա, ձեր ցավը տնեմ…»:

Վաղարշակ Հակոբյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին՝ ասելով. «Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, խորհուրդ ունեք տալու, դրան էլ ձև կա, չափ կա, համապատասխան արձագնքը հաստատ չի ուշանալու:

Մի հարց եմ ուզում տալ. Էդ տեքստերը ո՞վ է գրում: Ասում եք՝ ապագան լուսավոր է լինելու, ես վստահ եմ, որ լուսավոր է լինելու, բայց դա ձեր տեքստը չի, դա տրամաբնության շրջանակներից դուրս է: Դուք ասում եք մի բան, որն իրականությանը չի հմապատասխանում: Ո՞վ է այդ տեքստը տվել: Գոնե անկեղծ եղեք, եկեք ասեք՝ խնդրանք է չենք կարող մերժել, պետք է գանք նման բան ասենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: