Բոլորը հայտնվել են խորհրդարանում նույն կերպ, ինչպես որ ես, ամեն մեկը թող պատասխան տա իր հետագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 12:51
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության գործով
28.11.2026 | 12:38
ՀԱՊԿ-ը չի քննարկում Հայաստանին կազմակերպության անդամությունից զրկելու հարցը․ Թաալաթբեկ Մասադիկով
28.11.2026 | 12:20
Դպրոցների էլեկտրոնային հասցեներին ֆիշինգային նամակներ են ուղարկվում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
28.11.2026 | 11:52
Զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ
28.11.2026 | 11:27
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
28.11.2026 | 11:16
«Ինտեր Մայամին» դուրս է մնացել MLS-ի փլեյ-օֆֆից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 11:02
Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
28.11.2026 | 10:41
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
28.11.2026 | 10:24
Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
Բոլորը

«Ես արել եմ այն, ինչ արել եմ, բայց հիմա գտնվում եմ ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր և ուզում եմ խմբակցությունից իմ դուրս գալու հարցը մեկընդմիշտ փակվի և այլևս չշահարկվի:

Ես խորհրդարան եկել եմ «Իմ քայլը»-ի ընտրացուցակով և ուզում եմ մի բան ասել․ առաջին ընտրական ցուցակում ներկայացված են եղել մի խումբ թեկնածուներ, որոնցից մեկը ես եմ և ի տարբերություն ինձ, ով կուսակցական երբևէ չի եղել, ես այդ նույն ընտրատարածքում ավելի շատ ձայն եմ հավաքել, քան հնաբնակները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, թե չի հասկանում, թե ինչու են այդ հարցի շրջանակներում այդքան լայն քննարկումներ ծավալվում:

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ կա հանդուրժողականություն, հարգանք, և ուզում եմ հասկանալ մի՞թե իմ խմբակցությունից դուրս գալը, կամ մյուս պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալն ամենամեծ բեռն է և ծանրագույն ողբերգությունը, որի շուրջ այսքան քննարկումներ են ծավալվում»,- նշեց նա:

«Բոլորը հայտնվել են խորհրդարանում նույն կերպ, ինչպես որ ես, ամեն մեկը թող պատասխան տա իր հետագծի մասին»,-նշեց պատգամավորը:

Գոռ Գևորգյանն անդրադարձավ հանգամանքին, ԱԺ պատգամավորները հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին վերջինիս ելույթի ժամանակ։ Պատգամավորն ընդգծեց՝ հոտնկայս ծափահարությունները նման իրավիճակում առնվազն անընդունելի են:

Մանրամասները՝ տեսանյութում: