Տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարը գեներալներից մեկի որդին էր, իր անելիքը չի արել․Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ զեկուցել են, որ մի քանի ժամ այդ օպերացիան հաջող իրագործվել է։ Չի իրագործվել այն պատճառով, որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային»,- ԱԺ նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով, թե ինչ ռազմական օպերացիա է իրականացվել Արցախի հարավային ուղղությամբ պատերազմի ժամանակ։

Հիշեցնենք՝ այսօր նա ասել էր, որ ինքը կապ չունի «Լելե թեփե» բարձունքը հետ բերելու որոշման հետ, և որ բանակի հրամանատարությունն է այդ առաջարկը ստացել, քննարկել, ու որոշել իրականացնել։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի ճշտող հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հայտնեց, որ առաջարկը հնչել է Արցախի հայտնի դեմքերից մեկի կողմից, քննարկվել է և տրվել է գնահատական, որ այն իրականանալի է։

«Հիմա թե ինչու դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ, դա քննության առարկա պետք է լինի։ Բաց նպատակն է եղել ճեղքման հատվածը փակել, կտրել հակառակորդի ուժերը։ Ընդ որում, մանիպուլացնում են և ներկայացնում որպես «Լելե թեփեի» օպերացիա։ Պատկերացրեք՝ եթե այդ օպերացիան ստացվեր, մենք մեծ հավանականությամբ կունենայիք այլ իրադրություն՝ պատերազմի հետագա ողջ ընթացքի համար։ Հիմա այդ միավորումը, որի հրամանատարն այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին է, չի կատարել իր պարտականությունը»։

Նիկոլ Փաշինյանը կասկած հայտնեց, որ գուցե 17-ի շարժումից են զանգել այդ հրամանատարին և ասել՝ «թարգեք այդ օպերացիան, եկեք կառավարության շենքը գրավեք»։

Մանրամասները՝ տեսանյութում: