Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, նրա օրոք կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2020-ի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե այս ամենը ստեղծել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանին շանս չի թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով կարող է որևէ բանի հասնել, իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական կողմը 20 տարի բանակցությունների շուրջ ունեցել է մեկ խնդիր` անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ուզում է, իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում»,- հայտարարեց վարչապետը:

«Այսինքն` շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը` ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը։

Քոչարյանի ժամանակ Ադրբեջանին ոչ միայն հույս են տվել, այլև երաշխիք, իսկ այդ երաշխիքը ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելն է»,–ասաց վարչապետը։

Նա մեջբերեց Քոչարյանի հարցազրույցի ևս մեկ հատված, որտեղ Քոչարյանն ասում է` եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է։ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս կթողնվեր, և նրա օրոք ՀՀ խորհրդարանում կգնդակահարեին Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին։

«Եթե ԱԱԾ–ն 1990-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, խորհրդարանում կգնդակահարեին արցախյան հաղթանակի հեղինակին ու Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին։ Դա կարող էր տեղի ունենալ մեկ դեպքում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյան–Սերժ Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում ԼՂ հարցը փուլային տարբերակով քննարկելը։ Վարչապետը նշեց, որ այս զույգը 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը, հայ ժողովրդի զրկանքները տանուլ են տվել, «խուրդել» և Բադեն–Բադենում առանձնատներ են կառուցել։

Մանրամասները՝ տեսանյութում: